Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էրդողան. Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել

Էրդողան. Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել
23.09.2019 | 00:31

Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե մինչև սեպտեմբերի վերջ այնտեղ չստեղծվի անվտանգության գոտի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք սահմանին ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ նշել է նա և հավելել, որ չէր ցանկանա ԱՄՆ-ի հետ ռազմական դիմակայություն այդ տարածաշրջանում։


Եփրատից արևելք անվտանգության գոտի ստեղծել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները պայմանավորվել էին 2019-ի օգոստոսի սկզբին: Անկարան կարծում է, որ Վաշինգտոնը բավարար ակտիվություն չի ցուցաբերում այդ հարցում։
Էրդողանի նպատակն է Սիրիայի հետ սահմանին ստեղծել Թուրքիայի կողմից վերահսկվող տարածք, որից դուրս կմղվեն քրդերի զինված խմբավորումները:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ