Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը ՄԱԿ-ին կներկայացնի Պարսից ծոցի անվտանգության ծրագիրը

Իրանը ՄԱԿ-ին կներկայացնի Պարսից ծոցի անվտանգության ծրագիրը
23.09.2019 | 00:31

Իրանը մինչև տարեվերջ ՄԱԿ-ին կներկայացնի Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի անվտանգության ապահովման համագործակցության ծրագիր՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում անցկացվող զորահանդեսի ժամանակ, հայտնում է Reuters-ը: «Այս տարի մենք ՄԱԿ-ին կապացուցենք, որ Իրանը, համագործակցելով տարածաշրջանի երկրների հետ, կարող է անվտանգություն ստեղծել Պարսից և Օման ծոցերում», – ասաց նա:


Իրանի նախագահը նաև նշել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում օտարերկրյա զորքերի առկայությունը ուժեղացնում է «անապահովությունը» տարածաշրջանում, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Մերձավոր Արևելքում լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին որոշումը:
Նախօրեին ԱՄՆ-ի գանձապետարանը հայտարարեց Իրանի Կենտրոնական բանկի, Ազգային զարգացման հիմնադրամի և Etemad Tejarate Pars Co.-ի դեմ պատժամիջոցների կիրառման մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր միջոցառումներն անվանել է «առավել նշանակալից բոլորից, որոնք երբևէ ներդրվել են երկրի դեմ»: Իրանն էլ արձագանքել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները ցույց են տալիս «ամերիկյան հուսահատությունը»:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ