ReAnimania 2019
 

Նա­խա­րա­րու­թյուն­նե­րում չեն կող­մո­նո­րոշ­վում՝ ում, ինչ­պես և ինչ­քան պարգևատ­րեն

Նա­խա­րա­րու­թյուն­նե­րում չեն կող­մո­նո­րոշ­վում՝ ում, ինչ­պես և ինչ­քան պարգևատ­րեն
23.09.2019 | 18:35
Պարգևավ­ճար­նե­րին առ­նչ­վո չդա­դա­րող հրա­պա­րա­կում­նե­րից հե­տո ո­րոշ նա­խա­րա­րու­թյուն­ներ կար­ծես թե վե­րա­նա­յել են դրանց տրա­մադր­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, բայց թե ինչ­պես՝ ի­րենք էլ չգի­տեն: Սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և աշ­խա­տան­քի նա­խա­րա­րու­թյու­նում, օ­րի­նակ, վար­չու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը գրե­թե ա­մեն ա­միս պարգևավ­ճար են ստա­նում, հարցն այն է, սա­կայն, որ սո­վո­րա­կան աշ­խա­տա­կից­ներն աշ­խա­տա­վար­ձի 20, իսկ վար­չու­թյան պե­տե­րը 100 տո­կո­սո­վի չա­փով են պարգևատր­վում: «Ար­դար չէ, երբ հիմ­նա­կան աշ­խա­տող­նե­րը, որ ա­նում են աշ­խա­տան­քի ա­ռյու­ծի բա­ժի­նը, չն­չին գու­մար են ստա­նում, իսկ ներ­կա­յա­ցուց­չա­կան պաշ­տոն զբա­ղեց­նող­նե­րը պարգևատր­վում ամ­բող­ջա­կան աշ­խա­տա­վար­ձի չա­փով: Ա­սում են՝ նախ­կին բար­քե­րը չկան, ինչ­պե՞ս չկան, ե­թե պարգևավ­ճար դուրս գրե­լիս դեռ գոր­ծում է ծա­նոթ-բա­րե­կա­մի հան­գա­ման­քը»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը:
Իսկ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նում այս ա­միս պարգևավ­ճար չեն ստա­ցել, օ­րի­նակ, «Մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պա­նու­թյան» և «Պատ­մու­թյան և մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան» գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը: Նա­խա­րա­րու­թյա­նը մոտ կանգ­նած մեր զրու­ցա­կիցն ա­սաց, որ պարգևավ­ճար չտ­րա­մադ­րե­լու հան­գա­ման­քը պատ­կան մար­մին­նե­րը գու­ցե բա­ցատ­րեն նրա­նով, որ նախ­կին մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան վե­րոն­շյալ գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը վե­րա­կազ­մա­վոր­ման կամ ամ­բող­ջո­վին փո­փոխ­վե­լու գոր­ծըն­թա­ցի մեջ են. «Բայց ան­գամ այդ դեպ­քում ար­դա­րա­ցու­մը տե­ղին չի կա­րող լի­նել, քա­նի որ մար­դիկ աշ­խա­տել են այդ ա­միս­նե­րին, իսկ պարգևավ­ճար ստա­նա­լը կար­գա­վոր­վում է նոր­մե­րով, ին­չը, փաս­տո­րեն, խախտ­վել է: Ի դեպ, դեռևս հս­տակ չէ՝ նա­խա­րա­րու­թյան ո­րոշ վար­չու­թյուն­ներ ինչ ճա­կա­տագ­րի են ար­ժա­նա­նա­լու, դրանց մա­սով կա­ռա­վա­րու­թյու­նը հա­յե­ցա­կարգ չի ներ­կա­յաց­րել»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao