Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ոստիկանության առաջ խնդիր է դրված

Ոստիկանության առաջ խնդիր է դրված
24.09.2019 | 00:08
ԱՄՆ-ից վե­րա­դառ­նա­լուց հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը վերս­տին ցն­ցե­լու է կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րից կտու­ժի նաև ԱԺ-ն։ Ա­մուլ­սա­րի հար­ցը վերջ­նա­կա­նա­պես կվճռ­վի, հան­քը շա­հա­գործ­վե­լու է։ Այս մա­սին ակ­նար­կեց իր ա­սու­լի­սում նաև Փա­շի­նյա­նը. «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րին վնաս են քա­ղա­քակր­թու­թյան բո­լոր դրսևո­րում­նե­րը՝ նե­րա­ռյալ գրե­րի գյու­տը։ Ի՞նչ եք ա­ռա­ջար­կում: Բրոն­զե դա՞ր վե­րա­դառ­նանք»: Այս հար­ցով պայ­մա­նա­վոր­ված` և՛ օ­րենս­դիր, և` գոր­ծա­դիր հատ­վա­ծում կլի­նեն տու­ժած­ներ, սա­կայն խն­դի­րը միայն հրա­ժա­րա­կան­նե­րով ու ման­դատ վայր դնե­լով չի հան­գու­ցա­լուծ­վի։
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ոս­տի­կա­նու­թյունն անց­նե­լու է «հա­տուկ» ռե­ժի­մի, ուժ ևս կկի­րառ­վի՝ ճն­շե­լու փո­ղո­ցը։ Այս խն­դի­րը դր­ված է ոս­տի­կա­նա­պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի ա­ռաջ, որ­պես­զի կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մից հե­տո ա­պա­հով­վի դրա կի­րա­ռու­մը։ Ի դեպ, բաց տեքս­տով Ար­ման Սարգ­սյա­նին Փա­շի­նյանն ա­սաց, որ աշ­խա­տան­քի ար­դյուն­քով է պայ­մա­նա­վոր­ված նրա հե­տա­գա պաշ­տո­նա­վա­րու­մը։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5908

Մեկնաբանություններ