«Աղ­քատ բյու­ջե ու­նե­ցող փոքր հա­մայնք­նե­րին կա­ռա­վա­րու­թ­յու­նը պետք է ձեռք մեկ­նի ու մեկ­նում է»

«Աղ­քատ բյու­ջե ու­նե­ցող փոքր հա­մայնք­նե­րին կա­ռա­վա­րու­թ­յու­նը պետք է ձեռք մեկ­նի ու մեկ­նում է»
24.09.2019 | 00:43
ՓՈՔ­ՐԻԿ ՊԱՏ­ՄԱ­ԿԱՆ ԱԿ­ՆԱՐԿ
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ա­րա­գա­ծոտ­նի մար­զը հիմ­նադր­վել է 1996 թվա­կա­նին, այն իր ա­նու­նը ժա­ռան­գել է պատ­մա­կան Այ­րա­րատ աշ­խար­հի Ա­րա­գա­ծոտն գա­վա­ռի ա­նու­նից: Մարզն իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քով գտն­վում է մայ­րա­քա­ղաք Երևա­նի և ՀՀ ա­մե­նա­բարձր լեռ­նա­գա­գա­թի` Ա­րա­գա­ծի միջև: Կի­սաօ­ղա­կաձև գոտևո­րե­լով Ա­րա­գած լեռ­նա­զանգ­վա­ծը, մար­զի տա­րած­քը արևմուտ­քում ձգ­վում է մինչև Թուր­քիա­յի հետ պե­տա­կան սահ­մա­նը: Մար­զի տա­րած­քը կազ­մում է 2753 քառ. կմ և զբա­ղեց­նում է ՀՀ տա­րած­քի 9,3 %-ը:
Մա­կերևույ­թի բարձ­րու­թյուն­նե­րի մեծ տա­տա­նում­նե­րի շնոր­հիվ կլի­ման բազ­մա­զան է: Ե­թե ցած­րա­դիր հատ­վա­ծում ա­մա­ռը տևում է 5 ա­միս (մա­յիս - սեպ­տեմ­բեր), ա­պա Ա­րա­գա­ծի մերձ­գա­գա­թա­յին հատ­վա­ծում տար­վա մեծ մա­սը ձմեռ է. այն­տեղ նույ­նիսկ ամ­ռան ա­միս­նե­րին կա­րե­լի է հան­դի­պել ձնաբ­ծե­րի: Բարձ­րա­լեռ­նա­յին մա­սե­րում, լեռ­նա­մար­գա­գետ­նա­յին հո­ղե­րի վրա տա­րած­վում են մեր­ձալ­պյան և ալ­պյան մար­գա­գե­տին­ներ, ո­րոնք հա­ճախ ընդ­միջ­վում են քա­րա­կար­կառ­նե­րով ու լերկ ժայ­ռե­րով: Ո­րոշ վայ­րե­րում հան­դի­պում են կաղ­նու ոչ ըն­դար­ձակ ան­տա­ռակ­ներ: Մար­զի 19 հա­մայ­նք­ներ ու­նեն լեռ­նա­յի­նի, իսկ 40 հա­մայ­նք­ներ` բար­ձր­լեռ­նա­յի­նի կար­գա­վի­ճակ: Բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը 2019 թ. հու­լի­սի 1-ի դրու­թյամբ կազ­մում է 161774 մարդ: Մար­զում կա 72 հա­մայնք: Թեև բնակ­չու­թյան կեն­սա­գոր­ծու­նեու­թյան, հատ­կա­պես տն­տե­սու­թյան վար­ման հա­մար մար­զում կան բա­վա­րար պայ­ման­ներ, սա­կայն մի շարք գոր­ծոն­ներ խոչն­դո­տում են մար­զի զար­գաց­ման ըն­թաց­քին, ո­րոնց մա­սին «Ի­րա­տե­սը» զրու­ցեց Ա­րա­գա­ծոտ­նի մարզ­պետ ԴԱ­ՎԻԹ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԻ հետ:
ՑԱՆ­ԿԱ­ՑԱԾ Ո­ԼՈՐ­ՏԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՀԱ­ՄԱՐ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ ՈՒ ՆԵՐԴ­ՐՈՒՄ­ՆԵՐ ԵՆ ՀԱՐ­ԿԱ­ՎՈՐ
Ա­րա­գա­ծոտ­նի մարզն աղ­քա­տու­թյան ցու­ցա­նի­շով հան­րա­պե­տու­թյան ա­մե­նա­ցածր տո­կոս ու­նե­ցող մարզն է, ա­ղ­քա­տու­թյունն այս­տեղ կազ­մում է 16 %, թեև մարզ­պե­տի փո­խանց­մամբ այդ ցու­ցա­նի­շը նվա­զեց­նե­լու ուղ­ղու­թյամբ քայ­լեր են կա­տար­վում: Նրա խոս­քով մար­զի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճակն ու նա­խա­տես­վող քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը ա­վե­լի հս­տակ պատ­կե­րաց­նե­լու հա­մար հանձ­նա­րար­վել է ստեղ­ծել մար­զի հա­մայ­նք­նե­րի աղ­քա­տու­թյան քար­տե­զը: Մարզ­պետն ա­ռա­ջար­կում է զու­գոր­դել պե­տա­կան ծրագ­րերն ու մաս­նա­վոր ներդ­րում­նե­րը, գոր­ծա­րար­նե­րի և ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­նե­րի կող­մից բա­ցել հիմ­նադ­րամ­ներ, ո­րոնք սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին տնա­մեր­ձե­րի մշակ­ման հա­մար կա­պա­հո­վեն անհ­րա­ժեշտ սեր­մա­ցուով, գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յով և այլ նյու­թե­րով, իսկ ստաց­ված ե­կա­մու­տի շնոր­հիվ կբա­րե­լավ­վի նրանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կը: Թեև, ըստ Դ. Գևոր­գյա­նի, հիմ­նադ­րա­մի գու­մար­նե­րը պետք է ձևա­վոր­վեն գոր­ծա­րար­նե­րի նվի­րատ­վու­թյուն­նե­րի հաշ­վին, այ­նու­հան­դերձ նա կար­ծում է, որ ժա­մա­նակն է ձեր­բա­զատ­վել բա­րե­գոր­ծու­թյան, նվի­րատ­վու­թյան ա­վան­դույ­թից, քա­նի որ տա­րի­նե­րի ըն­թաց­քում պե­տու­թյան կող­մից վա­րած այդ ա­վան­դույ­թի ար­դյուն­քում բնակ­չու­թյան մի ո­րո­շա­կի տո­կոս գե­րա­դա­սեց չաշ­խա­տե­լը:
-Ցա­վա­լի է, երբ 30-ա­մյա ե­րի­տա­սար­դը գա­լիս է ին­ձա­նից 20 հա­զար դրամ խնդ­րե­լու: Ես նրան աշ­խա­տանք եմ ա­ռա­ջար­կում, հրա­ժար­վում է, ա­սե­լով՝ ես այդ գու­մարն ու­րիշ տե­ղից կճա­րեմ: Սա ող­բեր­գու­թյուն է: Մեր աշ­խա­տա­շու­կան ի­դե­լա­կան չէ, շատ տե­ղե­րում աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րը խախտ­վում են, բայց ու­նենք տե­ղեր, որ­տեղ աշ­խա­տու­ժի կա­րիք կա, օ­րի­նակ խո­շոր տն­տե­սա­վա­րող­նե­րը օ­րա­կան 5-8 հա­զար դրա­մով այ­գի­նե­րում աշ­խա­տող են փնտ­րում, և չեն կա­րո­ղա­նում գտ­նել, մար­դիկ այդ գու­մա­րով չեն ցան­կա­նում աշ­խա­տել: Մար­զի տղա­մար­դիկ գե­րա­դա­սում են մեկ­նել ար­տագ­նա աշ­խա­տան­քի, մինչ­դեռ կա­նայք ո­րո­շա­կի վար­ձատ­րու­թյան դի­մաց խոտ են հն­ձում,-ա­սում է մարզ­պետն ու հա­վե­լում, որ աշ­նա­նը մար­զում նա­խա­տես­վում է անց­կաց­նել բիզ­նես ֆո­րում, որ եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի թվա­քա­նա­կի ա­վե­լաց­ման, ին­տեն­սիվ այ­գի­նե­րի հիմն­ման, ալ­րա­ղա­ցի ու չրա­նոց­նե­րի կա­ռուց­ման, մի շարք գոր­ծա­րան­նե­րի գոր­ծարկ­ման շուրջ 20 հա­վակ­նոտ ծրագ­րեր կան, ո­րոնց հա­մար աշ­խա­տուժ է հար­կա­վոր, գոր­ծա­րա­րը պետք է հա­մոզ­ված լի­նի, որ մար­զա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­պա­հո­վեն աշ­խա­տու­ժով, ին­չի ար­դյուն­քում ներդ­րում­նե­րը կհա­ջոր­դեն մի­մյանց:
ՍԱՅ­ԼԸ ՏԵ­ՂԻՑ ՊՈ­ԿԵ­ԼՈՒ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ
Մար­զի հա­մայ­նք­նե­րում ներդ­րում­նե­րի հա­մար հող հատ­կաց­նե­լու գոր­ծըն­թա­ցին խո­չըն­դո­տում են հա­մայ­նք­նե­րի ո­րոշ ղե­կա­վար­նե­րի դան­դաղ­կո­տու­թյունն ու ծու­լու­թյու­նը: Նրանք պատ­ճա­ռա­բա­նում են, թե ներդ­րող­նե­րին հատ­կաց­նե­լու հող չու­նեն, մինչ­դեռ ո­մանք ի­րենց ըն­տա­նի­քի հետ ա­պօ­րի­նի մշա­կում են հո­ղա­տա­րածք­ներ և ան­գամ հարկ չեն վճա­րում, թեև մարզ­պե­տա­րա­նի կող­մից ար­ձա­նագր­վել է նման դեպ­քե­րի կանխ­ման մի քա­նի փաստ:
-Այ­սօր ի­մաստ չու­նի ա­սել, թե վատ ժա­ռան­գու­թյուն ենք ստա­ցել, պար­զա­պես պետք է կոնկ­րետ քայ­լեր ձեռ­նար­կել խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար, ներդ­րում­նե­րը պետք է ուղ­ղոր­դել այն հա­մայ­նք­նե­րը, որ­տեղ աղ­քա­տու­թյան հաղ­թա­հար­ման խն­դիր կա: Ա­հա թե ին­չու եմ կարևո­րում քար­տե­զագ­րու­մը, ո­րը թեև կա­դաստ­րի պե­տա­կան կո­մի­տեի, սո­ցապ նա­խա­րա­րու­թյան և մյուս կա­ռույց­նե­րի ա­նե­լիքն է, բայց գե­րա­դա­սում եմ ինք­ներս ա­նենք, և հե­տո չպետք է հու­սանք, որ բո­լոր քար­տեզ­նե­րը ի­դեա­լա­կան կլի­նեն, գոր­ծա­րար­նե­րի, հա­մայն­քի ղե­կա­վար­նե­րի հետ պետք է լուծ­ման ու­ղի­ներ փնտ­րել: Ես հանձ­նա­րա­րել եմ կազ­մել մար­զի աղ­քա­տու­թյան քար­տե­զը, ո­րից հե­տո ո­րո­շել, թե որ հա­մայ­նք­նե­րում ենք ի­րա­կա­նաց­նե­լու ծրագ­րե­րը, այս­պի­սով, ներդ­րում­ները կուղ­ղորդ­վեն այն­տեղ, որ­տեղ դրանց ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­վե­լի մեծ կլի­նի,- վս­տա­հեց­նում է Դ. Գևոր­գյա­նը:
Նրա փո­խանց­մամբ, հա­ճախ հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րը խու­սա­փում են հար­կե­րը վճա­րե­լուց հա­մայն­քա­յին բյու­ջե, քա­նի որ վս­տահ չեն, թե այդ հար­կե­րը ծա­ռա­յում են հա­մայն­քի խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: Սա ար­դեն խն­դիր է: Մինչ­դեռ կան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ, ում հետ խն­դիր­նե­րի քն­նար­կումն ու լուծ­ման տար­բե­րակ­նե­րի շուրջ ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գա­լը րո­պե­նե­րի հարց է, քա­նի որ գե­րա­զանց պատ­կե­րաց­նում են ի­րենց հա­մայն­քի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն ու խն­դիր­նե­րի լուծ­ման տար­բե­րակ­նե­րը: Մարզ­պե­տի հաշ­վար­կով, մինչ ըն­թա­ցիկ տար­վա ա­վար­տը Ա­րա­գա­ծոտ­նի մար­զից կա­րե­լի է ակն­կա­լել բյու­ջե­տա­յին ե­կա­մուտ­նե­րի 100 մի­լիոն դրա­մի աճ:
ԵՆ­ԹԱ­ԿԱ­ՌՈՒՑ­ՎԱԾՔ­ՆԵ­ՐԻ ՈՒ ՌԵ­ՍՈՒՐՍ­ՆԵ­ՐԻ ՃԻՇՏ ՕԳ­ՏԱ­ԳՈՐ­ԾՈՒ­ՄԸ ԿՆ­ՊԱՍ­ՏԻ
ՄԱՐ­ԶԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱ­ՆԸ
Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րը 218 հա­զար հեկ­տար են, ո­րից միայն 30-40 %-ն է մշակ­վում, պատ­ճա­ռը ո­ռոգ­ման ջրի խն­դիրն ու տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ո­լոր­տում տար­վող սխալ քա­ղա­քա­կա­նու­թյունն են: Հան­րա­պե­տու­թյունն ու­նի ջրա­յին եր­կու հս­կա պա­շար՝ Սևա­նա լիճն ու Ա­րա­գած լե­ռը: Ջրի հոս­քի կար­գա­վոր­ման լա­վա­գույն մի­ջո­ցը ջրամ­բարն է: Ձն­հա­լի ժա­մա­նակ վեր­ջի­նիս վրա կու­տակ­ված ձյան հս­կա­յա­կան պա­շա­րը ան­խա­փան հո­սում է հարևան եր­կիր՝ Թուր­քիա, որ­տեղ Ա­րաք­սի ողջ եր­կայն­քով կա­ռուց­ված փոքր ու մի­ջին ջրամ­բար­նե­րում հս­կա­յա­կան քա­նա­կով ջուր է ամ­բար­վում: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նում կա­ռուց­վել են ջրամ­բար­ներ ¥Ա­խու­րյան, Սպան­դա­րյան, Կե­չուտ, Ար­փի լիճ, Տո­լորս, Ա­պա­րան, Ա­զատ, Ջո­ղազ, Հեր­հեր, Մար­մա­րիկ, Կառ­նուտ և այլն¤, սա­կայն, չգի­տես ին­չու, հույ­սը դար­ձյալ Սևա­նա լիճն է:
«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում Դ. Գևոր­գյա­նը նշեց այս տար­վա ըն­թաց­քում Կապ­սի և Վե­դու ջրամ­բար­նե­րի կա­ռուց­ման մեկ­նար­կի մա­սին: Ընդ­հա­նուր առ­մամբ նա­խա­տես­վում է կա­ռու­ցել 22 ջրամ­բար:
-Ա­րա­գած լե­ռան ստո­րո­տում հար­մա­րա­վետ բնա­կան պայ­ման­ներ կան ջրամ­բար­ներ ու փոքր լճեր կա­ռու­ցե­լու հա­մար: Օ­րի­նակ Ծաղ­կա­հով­տի շր­ջա­նում ո­ռոգ­ման ջուր գրե­թե գո­յու­թյուն չու­նի, Թա­լի­նի շր­ջա­նի մեծ հատ­վա­ծում ո­ռոգ­ման ջուր չկա, խն­դի­րը ծախ­սա­տար է, բայց կա­րե­լի է ի­րա­գոր­ծել: Ջրա­մ­բա­րի ա­ռա­վե­լու­թյունն այն է, որ այն գոր­ծում է ինք­նա­հոս հա­մա­կար­գով, ին­չը ա­մե­նաէ­ժանն է: Մեր երկ­րի տար­բեր վայ­րե­րում այս պա­հին ըն­թա­նում է ջրամ­բար­նե­րի շի­նա­րա­րու­թյուն: Մեր մար­զում ա­ռայժմ չի սկս­վել, սա­կայն շու­տով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը կմեկ­նար­կեն,-ա­սում է մարզ­պե­տը:
Մարզն ու­նի 54 հա­զար հեկ­տար վա­րե­լա­հող, ա­րո­տա­վայ­րե­րի 25-30 %-ն է օգ­տա­գործ­վում, դրանց մեծ մասն այ­սօր վե­րած­վում է ին­տեն­սիվ այ­գի­նե­րի: Կար­բի հա­մայն­քում մոսկ­վաբ­նակ մի գոր­ծա­րար բլուր­նե­րի վրա հիմ­նել է 35 հեկ­տար խն­ձո­րի, ծի­րա­նի, դեղ­ձի այ­գի­ներ, ո­րոնք հե­տա­գա­յում կընդ­լայն­վեն ևս 80-85 հեկ­տա­րով:
Դա­վիթ Գևոր­գյա­նը մար­զի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վի­ճա­կը գնա­հա­տում է ան­բա­վա­րար: Նրա խոս­քով խնդ­րի լուծ­մա­նը պետք է ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նան գոր­ծա­րար­նե­րը: Գոր­ծա­րար­նե­րից մե­կի հա­մոզ­մամբ` բեռ­նա­փո­խադր­ման հա­մար անհ­րա­ժեշտ են ինք­նա­թիռ­ներ, ո­րոնք կն­վա­զեց­նեն բեր­քի կո­րուս­տը, նա այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ է ձեռ­նար­կում:
Մարզ­պե­տը հա­մոզ­ված է, որ մար­զի զար­գաց­մա­նը էա­պես կն­պաս­տի նաև Աշ­տա­րա­կի և Ա­պա­րա­նի շր­ջա­նում նա­խա­տես­վող կա­րի ֆաբ­րի­կա­նե­րի, իսկ Ծաղ­կա­հո­վիտ հա­մայն­քում՝ պան­րի գոր­ծա­րա­նի կա­ռու­ցու­մը:
ՀԱ­ՄԱՅ­ՆՔ­ՆԵ­ՐԻ ԽՈ­ՇՈ­ՐԱՑ­ՄԱՆ ՄԵՋ ՈՉ ՄԻ ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ
Դ. Գևոր­գյա­նի կար­ծի­քով հա­մայ­նք­նե­րի խո­շո­րաց­ման ար­դյուն­քում շա­հում են փոքր գյու­ղե­րը, իսկ եր­բեմն հն­չող դժ­գո­հու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը հա­մայ­նք­նե­րի նախ­կին ղե­կա­վար­նե­րի վա­րած լոբ­բինգն է, «ով­քեր կա­րո­տել են նախ­կին կար­գա­վի­ճա­կին»:
-Հա­մայ­նք­նե­րից մե­կում քն­նար­կում ե­ղավ խո­շո­րաց­ման թե­մա­յով, մի տի­կին ա­սում էր, թե շատ վատ բան ե­ղավ, հարց­րի ի՞ն­չը, ա­նո­րոշ պատ­ճառ­ներ բե­րեց ու երբ հա­մոզ­վե­ցինք, որ ոչ մի լուրջ փաս­տարկ չկա, ա­սաց՝ դե մեր գյու­ղից եր­կու հո­գի գյու­ղա­պե­տա­րա­նում աշ­խա­տում էին, հի­մա կր­ճատ­վե­ցին, նրա կար­ծի­քով վա­տը դա էր: Ես կար­ծում եմ, որ պե­տու­թյու­նը ար­հես­տա­կան աշ­խա­տա­տե­ղեր չպետք է պա­հի, ես դա ազ­նիվ չեմ հա­մա­րում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ, երբ որ այդ մար­դիկ հար­կեր են վճա­րում ու հա­մայն­քա­պե­տա­րա­նում, մարզ­պե­տա­րա­նում նս­տած մար­դուն դո­տա­ցիա­յով կամ թե գու­մար­նե­րը հար­կե­լով պար­զա­պես աշ­խա­տա­վարձ ենք տա­լիս: Պետք է պար­զել, թե այդ աշ­խա­տող­նե­րի քա­նի տո­կոսն է մաս­նա­գետ,-ա­սում է Դ. Գևոր­գյա­նը:
ՆԵՐԴ­ՐՈՒ­ՄԱ­ՅԻՆ ԾՐԱԳ­ՐԵ­ՐԸ՝ 50:50 ՊԱՅ­ՄԱ­ՆՈՎ
2018 թ. Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի 17 հա­մայն­քում ի­րա­կա­նաց­վել են 435 մլն դրա­մի ներդ­րու­մա­յին ծրագ­րեր ¥աս­ֆալ­տա­պատ­ման, փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան, մշա­կույ­թի տան կա­ռուց­ման, ջրագ­ծե­րի վե­րա­նո­րոգ­ման և այլն¤, ընդ­հա­նուր գու­մա­րից 259 մլն-ը տրա­մադր­վել է հա­մայ­նք­նե­րի, 175 մլն-ը՝ կա­ռա­վա­րու­թյան կող­մից: 2019 թ. փոխ­վել են հա­մա­ֆի­նան­սա­վոր­ման չա­փերն ու ըն­թա­ցա­կար­գը: Ընդ­հա­նուր առ­մամբ ներ­կա­յաց­վել է 1 մի­լիարդ 446 մի­լիոն դրա­մի 57 ներդ­րու­մա­յին ծրա­գիր, ո­րից 32-ն ար­դեն իսկ հաս­տատ­ված են: Ընդ­հա­նուր գու­մա­րի կե­սը՝ 719 մլն-ը, հատ­կաց­վել է հա­մայ­նք­նե­րի, իսկ 727 մլն-ը՝ կա­ռա­վա­րու­թյան կող­մից:
Ա­րա­գա­ծոտ­նի մարզ­պե­տը կարևո­րում է ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րի նշա­նա­կու­թյու­նը, հա­մա­րե­լով դրանք հա­մայն­քի և պետ­բյու­ջեի մի­ջոց­նե­րը կոնկ­րետ ո­լորտ­ներ ուղ­ղոր­դե­լու ար­դյու­նա­վետ տար­բե­րակ:
-Տե­սեք, խմե­լու ջրի հետ կապ­ված մեծ գու­մա­րի չա­փով պետ­բյու­ջեից ներդ­րում է սպաս­վում թե՛ մեր մար­զում, թե՛ մյուս մար­զե­րում, և մենք նպա­տակ ու­նենք բո­լոր հա­մայ­նք­ներն ա­պա­հո­վե­լու խմե­լու ջրով: Այդ նպա­տա­կի հա­մար 46 ծրա­գիր կա՝ 1,7 մի­լիարդ դրամ ար­ժո­ղու­թյամբ: Շատ հա­մայ­նք­նե­րում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը սկ­սվել են: Նա­խա­տես­վում է կա­ռու­ցել նոր ջրագ­ծեր, քլո­րա­կա­յան­ներ, վե­րա­նո­րոգ­վում են ինք­նա­հոս կապ­տաժ­նե­րը, ո­րի հա­մար կպա­հանջ­վի 57 մլն դրամ: Կա­ռա­վա­րու­թյան կող­մից կֆի­նան­սա­վոր­վեն հա­մե­մա­տա­բար աղ­քատ բյու­ջե ու­նե­ցող հա­մայ­նք­նե­րը: Օ­րի­նակ, Մաս­տա­րա հա­մայն­քը ի վի­ճա­կի չէ իր ու­ժե­րով կա­ռու­ցե­լու 120 մլն դրամ ար­ժո­ղու­թյամբ ջրա­կա­յան, Թլիկ հա­մայն­քում կա ո­ռոգ­ման և խմե­լու ջրի խն­դիր, նման փոքր ու աղ­քատ բյու­ջեով հա­մայ­նք­ներ շատ կան, ո­րոնց կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է ձեռք մեկ­նի և մեկ­նում է,-խոսքն ա­վար­տե­լով ա­սաց Դա­վիթ Գևոր­գյա­նը:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao