ReAnimania 2019
 

«Ինձ հա­մար Փա­կու­ղին նույն­քան գե­ղե­ցիկ է, որ­քան Օվ­կիա­նո­սը»

«Ինձ հա­մար Փա­կու­ղին նույն­քան գե­ղե­ցիկ է, որ­քան Օվ­կիա­նո­սը»
24.09.2019 | 01:08

Ա­ՐԱՄ Ա­ՎԵ­ՏԻ­ՍԻ հետ զրու­ցել ենք նրա` քա­ղա­քին նվիր­ված «Ճար­տա­րա­պե­տա­կան մու­տա­ցիա» վե­պի մա­սին:

-Ա­րամ, ով­քե՞ր են քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա­կան մու­տա­ցիա­յի մե­ղա­վոր­նե­րը:
-Այն մար­դիկ, ով­քեր քա­րա­ցան ի­րենց ճար­տա­րա­պե­տու­թյան մեջ և այդ­պես էլ չու­նե­ցան ներ­քին մե­տա­մոր­ֆոզ­ներ:
-Դուք ու­զում եք փախ­չել քա­ղա­քից, բայց ա­տում եք բնու­թյու­նը: Սա փա­խուստ է ինք­ներդ Ձեզ­նի՞ց:
-Ես չեմ ու­զում մտ­նել բնու­թյան մեջ և դեմ առ դեմ դուրս գալ իմ Գա­զա­նի հետ, բայց մնա­լով քա­ղա­քում` ես նրան ա­մեն օր հան­դի­պում եմ վան­դա­կում՝ ան­կյու­նին սեղմ­ված: Այդ­պի­սի Գա­զա­նը ա­վե­լի վտան­գա­վոր է. նա ա­մեն ին­չի պատ­րաստ է: Իսկ ա­զա­տու­թյան մեջ ես նրան չեմ կա­ռա­վա­րի և ու­ժաս­պառ կվա­զեմ նրա հետևից՝ ճա­նա­պար­հին կորց­նե­լով բո­լոր շղ­թա­ներս: Շա­տե­րը մեզ­նից, ո­չինչ չի­մա­նա­լով ի­րենց ներ­սի Գա­զա­նի մա­սին, ապ­րում են քա­ղա­քում, ապ­րում ա­ռանց ներ­քին զսպ­վա­ծու­թյան ու հար­գան­քի, և եր­բեմն ինձ թվում է, թե մի մեծ Գա­զա­նա­նո­ցում եմ ապ­րում: Գա­զա­նա­նոց, որ­տեղ ես սպա­սում­ներ չու­նեմ: Գա­զա­նը կար­դում է, բայց աչ­քի պո­չով ա­նընդ­հատ նա­յում ժա­մա­ցույ­ցին, նա սպա­սում է, թե երբ կբե­րեն իր կե­րը: ՈՒ­տե­լի­քին սպա­սող ստա­մոք­սը չի կա­րող գրա­կա­նու­թյուն մար­սել:
-«Սկ­սե­ցի կար­դալ և հե­տո, երբ ան­ցավ գլ­խա­ցավս, հաս­կա­ցա, որ այս պատմ­ված­քը ես եմ գրել»: Ի­րա­կա­նում ի՞նչ եք զգում Ձեր գոր­ծերն ըն­թեր­ցե­լիս:
-Ես զգում եմ, որ դեռ շատ սե­րունդ­նե­րի գլ­խա­ցա­վեր պի­տի գան ու անց­նեն, մինչև նրան­ցից ինչ-որ մե­կը մի օր պա­տա­հա­կան կզ­գա, որ հա­ճույք է ստա­նում իմ գր­քե­րից: Կամ չի զգա: Այդ ժա­մա­նակ ինձ հա­մար միևնույն կլի­նի: Իսկ հի­մա գլ­խա­ցա­վը թող լի­նի միակ զգա­ցո­ղու­թյու­նը, որ հա­մա­հունչ կքայ­լի գր­քե­րիս հետ: Նա կլի­նի մի պատ, որ ա­ռանձ­նաց­նում է իմ մտ­քե­րը ժա­մա­նա­կա­կից­նե­րիցս: Գլ­խա­ցա­վը լավ ազ­դակ է: Նա քեզ հի­շեց­նում է, ինչ­պես յու­րա­քան­չյուր ցավ, որ մի բան այն չէ քո մեջ կամ շր­ջա­պա­տում:
-«Գրե­լը հիաս­թա­փու­թյան վեր­ջին աս­տի­ճանն է»: Ինձ թվում էր՝ հիաս­թա­փու­թյու­նից կա­րող է մեռ­նել գրա­կա­նու­թյու­նը:
-Չէ, հա­կա­ռա­կը, գրա­կա­նու­թյու­նը մեռ­նում է եր­ջան­կու­թյու­նից, ինք­նա­բա­վու­թյու­նից և այլն: Դա­տար­կու­թյու­նը ան­սահ­ման տա­րա­ծու­թյուն է, ո­րի վրա դու ու­զում ես նկա­րել: Դա­տար­կու­թյու­նը հա­վա­սար է սպի­տակ թղ­թին: Պի­տի զրո­յա­նաս: Դա­տար­կու­թյու­նը դա­տար­կու­թյուն է ծնում, ա­յո, ո­րով­հետև ի՞նչ է գրա­կա­նու­թյու­նը, ե­թե ոչ դա­տար­կու­թյուն: Բայց դա այն դա­տար­կու­թյունն է, ո­րում եր­ջան­կու­թյուն ես զգում և ո­րում ինք­նա­բավ ես:
-«Քա­ղա­քը ո­չինչ է ա­ռանց իմ ե­սի»: «Քա­ղա­քը ո­չինչ է թե­կուզ իմ ե­սով»: Դուք սի­րում եք հա­կադր­վե՞լ ինքներդ Ձեզ, թե՞ սրանք բա­ռա­խա­ղեր են, ո­րոնք նաև փա­կու­ղի­ներ են:
-Ան­վա­նեք ինչ­պես ու­զում եք, կարևո­րը նրան­ցում ճշ­մար­տու­թյուն լի­նի: Ինձ հա­մար Փա­կու­ղին նույն­քան գե­ղե­ցիկ է, որ­քան Օվ­կիա­նո­սը:
-«2800 տա­րի է, ինչ այս քա­ղա­քը չկա, և դու գի­տե՞ս գո­նե մե­կին, որ դա նկա­տել է»: Դուք գրում եք Ոչն­չի՞ մա­սի, գո­յու­թյուն չու­նե­ցող քա­ղա­քի, ո­րի ա­նու­նը Քա­ղաք է:
-Ես գրում եմ իմ մա­սին, ո­րի ա­նու­նը այ­սօր գու­ցե Ո­ՉԻՆՉ է: Բայց այդ Ո­ՉԻՆ­ՉԸ ինձ հա­մար ա­վե­լի հե­տաքր­քիր է, քան նրան շր­ջա­պա­տող ան­գույն ի­րա­կա­նու­թյու­նը: Ի­րա­կա­նու­թյու­նը, որ ՈՉՆ­ՉԻ մեջ ո­չինչ չի տես­նում: Նրա մտ­քով նույ­նիսկ չի անց­նում, որ այդ­պի­սի ՈՉՆ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐՆ են ի­մաս­տա­վո­րում իր վաղ­վա օ­րը:
Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao