Հարբելու հետևանքը
24.09.2019 | 01:13
Թաիլանդական Պատայա քաղաքի հյուրանոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ռուս բռնցքամարտիկ Ալեքսեյ Զաբոլոցկիխը դուրս է եկել պատշգամբ ու ընկել չորրորդ հարկից: Ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել: Բնականաբար, տեղի իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները: Քննարկվող վարկածների մեջ առայժմ առաջնայինը մնում է նրա հարբած լինելը, նախօրեին տղամարդն ընկերների հետ հիմնավորապես հարբել է: Զանգվածային լրատվության տարածած հաղորդագրության մեջ նրա բաժակակիցները նշել են. «Լուսադեմին նա դուրս եկավ պատշգամբ, ու հանկարծ խուլ ձայն լսեցինք։ Կարծես ինչ-որ ծանր բան ընկավ»: Սարսափած ընկերներն ու հյուրանոցի աշխատակիցները ձայնի վրա դուրս են եկել ու հայտնաբերել անշնչացած ռուսաստանցուն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ