ReAnimania 2019
 

ԿԳՄՍ-ն հարկ չի հա­մա­րում ար­ձա­գան­քել կոն­սեր­վա­տո­րիա­յի տա­րօ­րի­նակ մի­ջո­ցառ­մա­նը

ԿԳՄՍ-ն հարկ չի հա­մա­րում ար­ձա­գան­քել կոն­սեր­վա­տո­րիա­յի տա­րօ­րի­նակ մի­ջո­ցառ­մա­նը
27.09.2019 | 00:50
Օ­րեր ա­ռաջ Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յում տե­ղի ու­նե­ցած «մի­ջո­ցա­ռու­մը» բուռն քն­նար­կում­նե­րի տե­ղիք էր տվել:
Հի­շեց­նենք` լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը տե­սա­նյութ էր հրա­պա­րա­կել, նշե­լով, որ փակ խն­ջույ­քին մաս­նակ­ցել են ԼԳԲՏ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ու սա­տա­նիս­տա­կան ա­ղան­դի ան­դամ­ներ:
Փակ հա­վա­քից թեև մի քա­նի օր է ան­ցել, բայց կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի ու սպոր­տի նա­խա­րա­րու­թյունն այդ­պես էլ չի ար­ձա­գան­քել տե­ղի ու­նե­ցա­ծին: Նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, որն աչ­քի է ընկ­նում՝ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հա­ճա­խա­կի գրա­ռում­ներ ա­նե­լով, մեկ­նա­բա­նե­լով այս կամ այն ի­րա­դար­ձու­թյու­նը, գնա­հա­տա­կան­ներ տա­լով քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, այս պա­րա­գա­յում հարկ չի հա­մա­րել ան­գամ ֆեյս­բու­քյան գրառ­մամբ վե­րա­բեր­մունք ար­տա­հայ­տել:
«Կոն­սեր­վա­տո­րիա­յի ռեկ­տորն ար­դեն անդ­րա­դար­ձել է մի­ջա­դե­պին, կա­րիք չկա՝ նա­խա­րա­րու­թյունն էլ ար­ձա­գան­քի»,- «Ի­րա­տե­սին» ա­սաց նա­խա­րար Հա­րու­թյու­նյա­նի մա­մու­լի քա­տու­ղար Ան­ժե­լա Կժդ­րյա­նը:
Կար­ծում ենք՝ նման աղմ­կա­հա­րույց մի­ջա­դե­պը ոչ միայն պետք է մեկ­նա­բան­վեր, այլև նա­խա­րար Հա­րու­թյու­նյա­նի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում լի­ներ: Այ­լա­պես՝ ի՞նչ ի­մա­նաս, թե մյուս բու­հե­րում գաղտ­նի ինչ մի­ջո­ցա­ռում-խրախ­ճանք­ներ կա­րող են ի­րա­կա­նաց­վել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao