Հրա­պա­րա­կագ­րա­կան բաց նա­մակ

Հրա­պա­րա­կագ­րա­կան բաց նա­մակ
27.09.2019 | 00:58
Հար­գար­ժան քա­ղա­քա­պետ, սկ­սում եմ Ձեզ հետ նա­մա­կագ­րա­կան երկ­խո­սու­թյուն, գրե­թե վս­տահ, որ ար­ծարծ­վող խն­դիր­ներն ու հար­ցե­րը կլուծ­վեն բա­նա­կա­նու­թյան և բա­րո­յա­կա­նու­թյան ան­խախտ սահ­ման­նե­րում՝ ի փառս մայ­րա­քա­ղա­քի, նրա քա­ղա­քա­պե­տի և քա­ղա­քաբ­նակ­նե­րի։ Վս­տա­հա­բար՝ ի հե­ճուկս մայ­րա­քա­ղա­քի կյան­քը խա­թա­րող զա­նա­զան հա­կա­հան­րա­յին սու­բյեկտ­նե­րի և վեր­ջին­նե­րիս հետ սեր­տա­ճած պաշ­տո­նա­տար ան­ձանց։
ՆԵՆ­ԳԱ­ԴՈՒԼ Ա­ՋԱՓ­ՆՅԱԿ ՎԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՇՐ­ՋԱ­ՆՈՒՄ
Ե­թե ոչ ողջ շր­ջա­նում, ա­պա բնա­կու­թյանս վայ­րում ակն­հայտ նեն­գա­դուլ է։ Ձեր ու­շադ­րու­թյանն եմ ներ­կա­յաց­նում ինձ հղ­ված նա­մակ­նե­րի կրկ­նօ­րի­նակ­նե­րը և դրանք մեկ­նա­բա­նող ամ­փո­փա­գիր խոսքս, ո­րոնց կա­րող եք ծա­նո­թա­նալ «Ի­րա­տե­սի» այս տար­վա 55-րդ հա­մա­րում։
Այս­պես, չնա­յած ե­ռա­կի զգու­շա­ցում­նե­րին, բա­զա­յում աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կերպ­վում են հնա­րա­վո­րինս աղմ­կոտ, լու­սա­բա­ցից մինչև մայ­րա­մուտ, ան­թույ­լատ­րե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նոր թափ են հա­վա­քում, հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճա­կը վե­րած­վել է սպառ­նա­լի­քի։ Ի դեպ, նշյալ բա­զան աշ­խա­տում է (մե­տա­ղի ջար­դոն է ըն­դու­նում-բեռ­նա­թա­փում և բեռ­նում-ճա­նա­պար­հում) լու­սա­բա­ցից մայ­րա­մուտ, ա­ռանց հան­գս­տյան օ­րե­րի, գոր­ծում է ան­գամ պե­տա­կան տո­նե­րի ժա­մա­նակ։ Բա­զան դղր­դա­լով և շր­ջա­կա մի­ջա­վայ­րը ա­պա­կա­նե­լով «աշ­խա­տում էր» ան­ցած ապ­րի­լի 24-ին։
Շուրջ մեկ տա­րի ա­ռաջ կր­պա­կա­յին թա­փո­նը տե­ղադր­վեց փո­ղո­ցի, դեռևս ՀԽՍՀ-ի իշ­խա­նու­թյան օ­րոք հիմն­ված ծա­ռա­զարդ և կա­նա­չա­պատ տա­րած­քում։ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նը փաս­տեց նշյալ գաղ­տա­գո­ղի գոր­ծո­ղու­թյու­նը որ­պես ա­պօ­րի­նու­թյուն, ինչ­պես գր­ված է վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի՝ տո­ղե­րիս հե­ղի­նա­կին ուղղ­ված գրու­թյու­նում։ Մե­տա­ղյա թա­փոն-կր­պա­կը ան­սա­սան դիր­քա­վոր­վել է, ժա­մա­նակն ու մար­դիկ (ի­մա՝ քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը) ան­զոր են դրա դեմ։ Ոմն բա­շի­բո­զուկ, վս­տա­հա­բար ռազ­մա­վա­րա­կան հե­ռան­կա­րով, այն է՝ տա­րած­քը բռ­նագ­րա­վե­լու նպա­տա­կով, կես­գի­շե­րին տե­ղադ­րեց նշյալ չա­րա­բաս­տիկ կր­պա­կը։ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի Ա­ջափ­նյա­կի ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը, ի դեմս վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար Գևորգ Բա­բա­յա­նի, ան­կա­րող են ակն­հայտ ա­պօ­րի­նու­թյու­նը վե­րաց­նել, տե­ղա­փո­խե­լով ար­դեն իսկ աղ­բա­մա­նի վե­րած­ված կր­պա­կը Նու­բա­րա­շե­նի քա­ղա­քա­յին աղ­բա­վայր։
Հար­գար­ժան տիար Մա­րու­թյան, վե­րոն­շյա­լը վերջ­նագ­րո­րեն նշա­նա­կում է, որ Շի­րա­զի փո­ղո­ցի միջ­նա­մա­սում դրու­թյան տե­րը բա­զան գոր­ծար­կող և կր­պա­կը պահ­պա­նող բա­շի­բո­զուկ­ներն են։ Իսկ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը կամ բա­շի­բո­զու­կա­յին նո­րաբ­նույթ հա­կա­հա­մա­կար­գի սնու­ցող ե­րակն է կամ էլ տա­ռա­պում է ան­զո­րու­թյան ախ­տա­նի­շով։
Սա­կայն չէ՞ որ Շի­րա­զի փո­ղո­ցը մայ­րա­քա­ղա­քից դուրս չէ, չէ՞ որ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նը Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նին են­թա­կա ստո­րա­բա­ժա­նում է։ Շատ կնե­րեք, բայց քրո­նիկ նեն­գա­դուլն ու բա­շի­բո­զու­կա­յին հա­մա­կար­գը դրու­թյան բա­ցա­հայտ տերն են մայ­րա­քա­ղա­քի ա­վա­գա­նու և քա­ղա­քա­պե­տի ե­թե ոչ օրհ­նան­քի, ա­պա նրանց հա­մա­ձայ­նու­թյամբ։
Տիար Կար­գին Հայ­կո, նա­մա­կագ­րա­կան երկ­խո­սու­թյու­նը են­թադ­րում է պա­տաս­խան խոսք։ Սպա­սում եմ Ձեր (և ա­վա­գա­նու) հիմ­նա­վոր­ված հա­կա­հար­վա­ծին՝ բա­շի­բո­զուկ­նե­րին և վեր­ջին­նե­րիս պաշ­տո­նա­տար հո­վա­նա­վոր­նե­րին։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱ­Ն
Երևան, Շի­րա­զի 26 շեն­քի
72 բնա­կա­րա­նի բնա­կիչ
(ա­ռայժմ ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի)
Դիտվել է՝ 691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao