«denik»-ը «Ի­րա­տե­սում»

«denik»-ը «Ի­րա­տե­սում»
27.09.2019 | 01:02
Չե­խիա­յում բնակ­վող գե­ղա­նկա­րիչ, պատմաբան Ա­ՇՈՏ ԱՌԱՔԵ­ԼՅԱ­ՆԻ ու­ղեկ­ցու­թյամբ սեպ­տեմ­բե­րի 24-ին խմ­բագ­րու­թյուն այ­ցե­լե­ցին չե­խա­կան «denik» օ­րա­թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր ՊԱ­ՎԵԼ ԲՈ­ՀՈՒ­ՄԸ, նախ­կին գլխա­վոր խմ­բա­գիր ՊԱԵԴ ՅԻՐԻՅԻԼ­ԿՈ­ՎԸ և վեր­ջի­նիս կի­նը` տի­կին ԲՈ­ՀԱ­ՄԻ­ԼԱ ՅԻ­ՐԻ­ՅԻԼ­ԿՈ­ՎԱՆ։
Խմ­բա­գիր­նե­րին հրա­վի­րե­ցինք զրույ­ցի։
Վ. Ա.- Ո՞րն է Հա­յաս­տան այ­ցե­լե­լու նպա­տա­կը։
Պ. Յ.- Աղ­ջիկս ե­ղել է Հա­յաս­տա­նում 2016-ին և շա­րու­նակ պն­դում էր, որ անհ­րա­ժեշտ է այ­ցե­լել քրիս­տո­նեու­թյունն ա­ռա­ջի­նը պե­տա­կան կրոն հռ­չա­կած եր­կիր։ Այս տա­րի հա­ջող­վեց ի­րա­կա­նաց­նել մեր վա­ղե­մի ցան­կու­թյու­նը։
Պ. Բ.- Եր­կար տա­րի­ներ ինձ Հա­յաս­տան էին հրա­վի­րում, ժա­մա­նակս չէր բա­վա­րա­րում։ Մենք քրիս­տո­նյա ենք, և ա­ռան­ձին պար­տա­վո­րու­թյուն է այ­ցե­լել այն եր­կիր, որ­տեղ Նոյն է հան­գր­վա­նել։ Ա­մե­նա­մեծ ցան­կու­թյունս Ա­րա­րա­տը տես­նելն էր, նրա ֆո­նին նկար­վե­լը, և այն ի­րա­կա­նա­ցավ։ Այ­ցե­լե­լու ենք Խոր Վի­րապ, բիբ­լիա­կան լեռն ա­վե­լի մո­տի­կից տես­նե­լու։
Վ. Ա.- Ինչ­պե՞ս եք Ձեզ զգում ան­ծա­նոթ արևե­լյան երկ­րում։ Ան­ծա­նո­թի աչ­քե­րով ինչ­պի­սի՞ եր­կիր է Հա­յաս­տա­նը։
Պ. Յ.- Շատ ենք զար­մա­ցած հա­յե­րի բա­րեսր­տու­թյամբ և ա­ռա­տա­ձեռ­նու­թյամբ։ Ե­ղել ենք տար­բեր վա­ճա­ռատ­նե­րում և ռես­տո­րան­նե­րում, ու ոչ մի տհաճ բա­նի չենք ա­ռե­րես­վել։
Պ. Բ.- Փոխ­շփ­վե­լիս մեզ օգ­նում է ռու­սե­րե­նի ի­մա­ցությունը։ Իսկ Հա­յաս­տա­նում, որ­քան տե­սել եմ, բո­լորն են խո­սում ռու­սե­րեն։
Պ. Յ.- Մեզ զար­մաց­նում է քրիս­տո­նեա­կան հա­վա­տի այն հզո­րու­թյու­նը, որն առ­կա է հա­յե­րի շր­ջա­նում, հատ­կա­պես` ե­րի­տա­սարդ­նե­րի։ Ե­կե­ղե­ցի­նե­րում հան­դի­պում էինք շատ ե­րի­տա­սարդ­նե­րի և ե­րե­խա­նե­րի։ Ան­կաս­կած. հա­վա­տի Ձեր ար­մատ­նե­րը շատ խորն են։ Մեր երկ­րում, ցա­վոք, այդ խո­րու­թյու­նը նկա­տե­լի չէ։
Վ. Ա.- Չա­րա­բաս­տիկ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման հար­ցը չա­փա­զանց ար­դիա­կան է շատ եր­կր­նե­րում, նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում։ Այս տե­սան­կյու­նից ինչ­պի­սի՞ն է վի­ճա­կը Չե­խիա­յում։
Պ. Յ.- Լայն հա­սա­րա­կա­կան քն­նար­կում­ներ չեն ե­ղել։ Հար­ցը ար­ծարծ­վել է կա­ռա­վա­րա­կան մա­կար­դակ­նե­րում, կոն­վեն­ցիան ստո­րագր­վել է, բայց չի վա­վե­րաց­վել։
Պ. Բ.- Սլո­վա­կիան և Հուն­գա­րիան մեր­ժել են վա­վե­րա­ցու­մը, Բուլ­ղա­րիան` նույն­պես։ Այս հար­ցը մեզ հա­մար, կար­ծում եմ, փակ­ված է։
Վ. Ա.- Ներ­գաղ­թյալ­նե­րի հարցն այ­սօր հա­մաեվ­րո­պա­կան թն­ջու­կի է վե­րած­վել և ո­րոշ եր­կր­նե­րի հա­մար դար­ձել է սպառ­նա­լիք։
Պ. Յ. -Բրյու­սե­լը մեզ հա­մար վե­րին ա­տյան չէ, և նրա թե­լադ­րան­քով մենք չենք շարժ­վում։ Չե­խիա­յի նա­խա­գահ Զե­մա­նը հայ­տա­րա­րել է՝ Չե­խիա­յի Հան­րա­պե­տու­թյունն ին­քը պետք է ո­րո­շի իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ներ­գաղ­թյալ­նե­րի առն­չու­թյամբ։ Այս ի­մաս­տով մեծ խն­դիր­ներ մեր երկ­րում չկան։ Իսկ մու­սուլ­ման­նե­րը հա­տու­կենտ են։ Առ­հա­սա­րակ ներ­գաղ­թյալ­նե­րի և Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի ա­ռա­ջադ­րած հար­ցե­րում դա­շինք են կազ­մել Չե­խիան, Սլո­վա­կիան, Լե­հաս­տա­նը և Հուն­գա­րիան։
Զրու­ցեց Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao