Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հի­սուս Քրիս­տո­սի նա­մա­կագ­րու­թ­յու­նը Ե­դե­սիա­յի Աբ­գար թա­գա­վո­րի հետ

Հի­սուս Քրիս­տո­սի նա­մա­կագ­րու­թ­յու­նը Ե­դե­սիա­յի Աբ­գար թա­գա­վո­րի հետ
27.09.2019 | 00:03
ԱԲ­ԳԱ­ՐԻ ՅՈ­ԹԵ­ՐՈՐԴ ՆԱ­ՄԱ­ԿԸ ՏԻ­ՐՈ­ՋԸ
(Գր­ված է Աբ­գա­րի կող­մից Տի­րոջ վե­ցե­րորդ պա­տաս­խա­նը ստա­նա­լուց ինը շա­բաթ անց, որ հան­ձն­վել է Փրկ­չին` Նրա Ե­րու­սա­ղեմ մտ­նե­լուց հինգ օր ա­ռաջ)
Աբ­գար, Ե­դե­սիա­յի ոչն­չու­թյուն իշ­խան - Հի­սուս Փրկ­չին, որ հայ­տն­վե­ցիր Ե­րու­սա­ղե­մի կող­մե­րում, որ­պես բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի փր­կու­թյուն, Տեր-օ­ծյալ դա­րե­րից դար, Աստ­ված բո­լոր ա­րա­րած­նե­րի և բո­լոր մարդ­կանց և ո­գի­նե­րի` ինչ­պես բա­րի­նե­րի, այն­պես էլ չա­րե­րի:
Տեր և Աստ­ված իմ, ամ­բող­ջու­թյամբ իմ սր­տում ապ­րող և ամ­բող­ջու­թյամբ իմ մտ­քե­րը լրաց­նող:
Տեր, Քո ա­ռա­ջին նա­մա­կից, ո­րը Քո գթասր­տու­թյամբ ի­րա­վունք ես տվել կար­դա­լու, ես գի­տեմ, որ Քո սե­փա­կան Կամ­քի հա­մա­ձայն, ա­մեն ինչ պետք է ի­րա­կա­նա­նա Քեզ հետ այն­պես, ինչ­պես հի­մա չա­րամ­տում են այդ նենգ հու­դա­յա­կան­նե­րը: Եվ թե­կուզ ինձ հայտ­նի չէ, թե ինչ­պես է այդ ա­մե­նը տե­ղի ու­նե­նա­լու, բայց ըստ մարդ­կա­յին տե­սա­կե­տի, իմ սիր­տը` լց­ված Քո հան­դեպ Սի­րով, ցա­վում է Քեզ հա­մար և զայ­րա­նում է այդ­պի­սի չլս­ված ա­նար­դա­րու­թյուն­նե­րից:
Իմ ան­կեղծ զգա­ց­մուն­քնե­րի մա­սին Դու ոչ միայն չես կա­րող չի­մա­նալ, այլև հաս­կա­նում ես ին­ձա­նից` հա­սա­րակ մահ­կա­նա­ցուից, ա­վե­լին: Բայց և ես, Տեր, որ լրիվ հիմ­քերն ու­նեմ գրե­լու Քեզ, կբա­ցա­հայտ­վի ներ­քոն­շյալ իմ նա­մա­կում: Ես` որ­պես հռո­մեա­կան վա­սալ և իմ­պե­րա­տոր Տի­բե­րիու­սի մո­տիկ ազ­գա­կան, Ե­րու­սա­ղե­մում ու­նեմ ինձ նվի­րյալ լր­տես­ներ, ո­րոնք ա­ռանձ­նա­պես սուր կեր­պով հետևում են տե­ղաբ­նակ ինք­նա­հա­վան հոգևո­րա­կան­նե­րին:
Եվ այս­պես, իմ հա­վա­տա­րիմ ծա­ռա­նե­րը ինձ ման­րա­մասն հասց­րել են այդ կա­մա­կոր ու ամ­բար­տա­վան գրա­մոլ­նե­րի և փա­րի­սե­ցի­նե­րի մտադ­րու­թյուն­նե­րը և այն մա­սին, թե ինչ են նրանք մտադր­վել կա­տա­րել Քեզ հետ: Նրանք ոչ միայն ցան­կա­նում են ոչն­չաց­նել Քեզ և սպա­նել ըստ ի­րենց ձևի, այ­սինքն` սպա­նել քար­կո­ծե­լով կամ վա­ռե­լով, ոչ, դա նրանք հա­մա­րում են ան­բա­վա­րար Քեզ հա­մար: Նրանք մտա­դիր են Քեզ են­թար­կել ա­մե­նաան­մարդ­կա­յին պատ­ժի, ցու­ցա­բե­րե­լով ա­ներևա­կա­յե­լի ու անլ­սե­լի դա­ժա­նու­թյուն: Տեր, միայն լսիր ինձ. այդ գա­զան­նե­րը` մարդ­կա­յին կեր­պա­րան­քով, հա­վաք­վում են Քեզ մե­խե­լու Խա­չի վրա և թող­նե­լու Քեզ նրա վրա, մինչև որ դու մեռ­նես այդ խայ­տա­ռակ ցցի վրա դան­դաղ մա­հով և սար­սա­փե­լի տան­ջանք­նե­րի մեջ:
Եվ այդ մարդ­կանց գա­զա­նա­յին մտադ­րու­թյու­նը նրանք պատ­րաստ­վում են ի­րա­կա­նաց­նել մո­տե­ցող Զա­տի­կի տո­նի նա­խօ­րեին:
Տեր, ինչ էլ որ լի­նի, նման ա­րար­քը զայ­րաց­րել է ինձ մինչև հո­գուս խոր­քը: Եվ ես գի­տեմ, որ այդ գա­զան­նե­րը ցան­կա­նում են սպա­նել Քեզ ոչ թե նրա հա­մար, որ Դու Քեզ ան­վա­նում ես Մե­սիա: Դա նրանց ընդ­հան­րա­պես չի ան­հան­գս­տաց­նում: Ինձ ստույգ հայտ­նի է, որ այդ դժոխ­քի ծնունդ­նե­րը ընդ­հան­րա­պես չեն հա­վա­տում Աստ­ծուն, ա­ռա­վել ևս` Քեզ: Եվ ինչ­քան հա­ճախ են նրանք բա­ցար­ձակ ա­նար­գում Աստ­ծուն, զրու­ցե­լով մի­մյանց հետ: Բայց նրանք ու­րիշ մտադ­րու­թյուն ու­նեն. տես­նում ես, այդ գա­զան­նե­րը գի­տեն, որ Հռո­մը` որ­պես սրա­տես Ար­գուս, հետևում է նրանց խա­բե­ու­թյուն­նե­րին: Ինչ­պես դա հայտ­նի է Քեզ, ոչ հե­ռու, քան ան­ցյալ տա­րի Զա­տի­կի ժա­մա­նակ բա­ցա­հայտ­վել էր հեր­թա­կան ժո­ղովր­դա­կան դա­վադ­րու­թյու­նը Հռո­մի դեմ, նա­խա­պատ­րաստ­ված հոգևո­րա­կա­նու­թյան կող­մից: Բայց ինչ­քան էլ նրանք խո­րա­մանկ ու ընդ­հա­տա­կյա են աշ­խա­տել, միևնույն է` խո­րա­թա­փանց Պի­ղա­տո­սը նրանց մա­քուր ջրի ե­րես է հա­նել, և երբ ժո­ղո­վուր­դը հա­վաք­վել է տա­ճա­րի բա­կում, Պի­ղա­տո­սը հրա­մա­յել է բռ­նել և գլ­խա­տել մոտ հինգ հա­րյուր մար­դու: Բռն­վել են ա­վե­լի շատ չունևոր­ներ, քան հա­րուստ­ներ, և մե­ծա­մա­սամբ ե­ղել են գա­լի­լիա­ցի­ներ, հետևա­պես` Ի­րո­դի հետևորդ­ներ: Դա էլ հենց սկզբ­նա­վո­րել է Պի­ղա­տո­սի և Ի­րո­դի թշ­նա­ման­քը: Դա հան­դի­սա­ցել է ա­ռա­ջին հար­վա­ծը հոգևո­րա­կա­նու­թյա­նը, և շու­տով հետևել է երկ­րոր­դը, բայց ար­դեն Հռո­մից` դա­ժան հրո­վար­տա­կի ձևով, տա­ճա­րի հոգևո­րա­կա­նու­թյան դեմ:
Այժմ նրանք ցան­կա­նում են ար­դար երևալ Հռո­մի աչ­քում, և ինչ էլ որ տե­ղի ու­նե­նա, ի­րենց հար­կա­վոր է ե­թե ոչ լրիվ ոչն­չաց­նել այդ հրո­վար­տա­կը, ա­պա ծայ­րա­հեղ դեպ­քում մեղ­մաց­նել այն ի­րենց օգ­տին, և նրանց վի­ճա­կա­հա­նու­թյու­նը ըն­կել է Քեզ վրա: Նրանք ցան­կա­նում են Քեզ ներ­կա­յաց­նել որ­պես պե­տա­կան դա­վա­ճան և պե­տու­թյան դեմ ան­ցյալ տար­վա ժո­ղովր­դա­կան ապս­տամ­բու­թյան հրահ­րիչ: Դրա­նով նրանք հույս ու­նեն հռո­մեա­ցի­նե­րի կող­մից ար­ժա­նա­նալ նե­րո­ղամ­տու­թյան, որ­պես­զի հե­տա­գա­յում շա­րու­նա­կեն ի­րենց նող­կա­լի գոր­ծը: Ի­հար­կե, դա նրանց չի հա­ջող­վի, և Դու ին­ձա­նից լավ գի­տես, որ նրանց չի հա­ջող­վի խա­բել հռո­մեա­ցի­նե­րին:
Տեր, ե­թե Դու միայն բա­րե­հա­ճես իմ` Քո ա­մե­նան­վի­րյալ ըն­կե­րոջ և եր­կր­պա­գուի ծա­ռա­յու­թյու­նը, ես ան­հա­պաղ իմ սուր­հան­դակ­նե­րին կու­ղար­կեմ Հռոմ և Պոն­տա­ցի Պի­ղա­տո­սի մոտ, և ես ե­րաշ­խա­վո­րում եմ, որ այդ գա­զան­ներն ի­րենք են ընկ­նե­լու այն փո­սի մեջ, որ փո­րում են Քեզ հա­մար: Բայց, ճա­նա­չե­լով Քեզ, Տեր, ինչ­պես ես Քեզ գի­տեմ` Դու կա­րիք չես զգում որևէ մե­կի խոր­հր­դին, ա­ռա­վել ևս, ան­ցո­ղիկ մարդ­կանց խոր­հուրդ­նե­րին, ես վս­տահ եմ, որ Դու գոր­ծե­լու ես այն­պես, ինչ­պես Դու ես հա­մա­րում անհ­րա­ժեշտ, բայց ես` որ­պես մարդ, իմ պարտքն եմ հա­մա­րել ման­րա­մասն հա­ղոր­դել Քեզ այն ա­մե­նը, ինչ-որ ի­մա­ցել եմ` նա­խազ­գու­շաց­նե­լով Քեզ: Միա­ժա­մա­նակ խնդ­րում եմ Քեզ ըն­դու­նել իմ ա­մե­նաան­կեղծ ե­րախ­տա­գի­տու­թյու­նը այն մեծ ո­ղոր­մա­ծու­թյան հա­մար, որ ցույց ես տվել Դու ինձ և իմ ժո­ղովր­դին: Տեր իմ, միայն ա­սա` ի՞նչ կա­րող եմ ես ա­նել Քեզ հա­մար:
Եվ թող միշտ լի­նի Քո Սուրբ Կամ­քը:
ՏԻ­ՐՈՋ ՎԵՐ­ՋԻՆ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ
Լսիր, Իմ սի­րե­լի որ­դի և եղ­բայր Աբ­գար:
Ա­մեն ինչ ի­րա­պես այն­պես է, ինչ­պես դու ես գրել Ինձ, բայց և այն­պես, ա­մեն ինչ պետք է տե­ղի ու­նե­նա Ինձ հետ, հա­մա­ձայն Իմ խոս­քի: Քան­զի այլ կերպ ոչ մի մարդ չի հաս­նի Հա­վեր­ժա­կան Կյան­քի:
Այժմ դու դեռևս այդ հաս­կա­նա­լու կա­րո­ղու­թյու­նը չու­նես, բայց խնդ­րում եմ Քեզ, դու մի նա­խա­ձեռ­նիր որևէ մի­ջոց` Ինձ ար­դա­րաց­նե­լու հա­մար, քան­զի քո ձգ­տում­նե­րը կլի­նեն ա­պար­դյուն: Այդ­պի­սին է Հոր Կամ­քը, որ ապ­րում է Իմ մեջ, Ո­րից ես ծնունդ եմ ա­ռել մար­դու կեր­պա­րան­քով: Եվ թող քեզ չվա­խեց­նի Խա­չը, ո­րին մե­խե­լու են Ինձ: Քան­զի այ­սու­հետ այդ Խա­չը լի­նե­լու է Աստ­ծո թա­գա­վո­րու­թյան ան­կյու­նա­քա­րը, ինչ­պես նաև նրա դար­պա­սը մինչև դա­րե­րի ա­վար­տը:
Ես դա­գա­ղում մնա­լու եմ միայն ե­րեք օր: Եր­րորդ օ­րը ես Հա­րու­թյուն եմ առ­նե­լու` որ­պես մա­հին և դժոխ­քին հա­վեր­ժա­կան հաղ­թող և ար­դար դա­տով դա­տե­լու եմ բո­լոր ա­նազ­նիվ­նե­րին, բայց Իմ սր­տում ապ­րող ար­դար էակ­նե­րի հա­մար Ես բա­ցե­լու եմ Եր­կն­քի Դռ­նե­րը:
Երբ մի քա­նի օր անց դու տես­նես, որ մա­րել է արևը, այն ժա­մա­նակ ի­մա­ցիր, որ քո լա­վա­գույն ըն­կե­րը և եղ­բայ­րը մա­հա­ցել է Խա­չի վրա: Բայց և դա թող չսար­սա­փեց­նի քեզ, քան­զի բո­լո­րը են­թա­կա է կա­տար­ման:
Եվ երբ ես հա­րու­թյուն առ­նեմ մե­ռել­նե­րից, այն ժա­մա­նակ, հենց այդ նույն ժա­մա­նակ, դու կտես­նես նշա­նի բխու­մը Ի­նաձ­նից, ո­րով կճա­նա­չես Իմ Հա­րու­թյու­նը:
Ըն­դու­նիր, սի­րե­լի եղ­բայր Աբ­գար, Իմ Սե­րը, Իմ Բա­րե­բախ­տու­թյու­նը, և թող քեզ հետ լի­նի Իմ Օրհ­նան­քը:
Ա­ՎԱՐ­ՏԻՑ Ա­ՌԱՋ
Գեր­մա­նե­րե­նից ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյու­նը ա­վար­տել է Լյուդ­մի­լա Պավ­լով­նա ֆոն Օֆ­ֆեն­բեր­գը, ծն­ված 1940 թ. դեկ­տեմ­բե­րի 20-ին, Ժնևում:
Թարգ­մա­նու­թյան սր­բագ­րու­թյու­նը և շար­ված­քը ա­վար­տել է Ն. Մ. Կուշ­նի­րը 1992 թ. ապ­րի­լի 9-ին Բեռ­լի­նում:
Ռու­սե­րե­նից հա­յե­րեն թարգ­մա­նու­թյու­նը կա­տա­րել է բա­նաս­տեղծ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ս. Ա. Խա­նյա­նը` 2014 թ. հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին:
Նա­մա­կում տեղ գտած հոգևոր ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի ճշ­տու­մը, սր­բագ­րու­մը`
Ա­շոտ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ և Գա­յա­նե ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ