ReAnimania 2019
 

«Ար­վես­տը երկ­խո­սու­թ­յուն է. ցու­ցա­հան­դե­սում միայն իմ ապ­րա­ծը չէ, կյանքն է»

«Ար­վես­տը երկ­խո­սու­թ­յուն է. ցու­ցա­հան­դե­սում միայն իմ ապ­րա­ծը չէ, կյանքն է»
27.09.2019 | 01:42

Սև-սպի­տակ նկար­ներ, գու­նա­յին ինք­նա­տիպ հա­մադ­րու­թյուն­ներ, վե­րա­ցա­կան գծեր ու ձևեր, ծա­նոթ կեր­պար­ներ, լույս ու ստ­վեր, փոք­րա­ծա­վալ կեր­պա­րա­յին քան­դակ­ներ: Ար­վես­տա­սեր­ներ, որ գա­լիս են, շր­ջում ցու­ցաս­րա­հում, եր­կար դի­տում այս կամ այն աշ­խա­տան­քը: ՏԻԳ­ՐԱՆ ԶԱ­ԼԻ­ՆՅԱ­ՆԻ նկար­չա­կան աշ­խարհն է: Այդ աշ­խար­հում նկար­նե­րը կա­րող են ծն­վել մեկ գի­շեր­վա մեջ, ապ­րում­նե­րից, տրա­մադ­րու­թյու­նից: «Սա ար­տա­հայտ­ման ձև է, միտք, խոսք»,- բա­ցատ­րում է նկա­րի­չը: Ան­տե­սա­նե­լի թե­լով մե­կը մյու­սին կապ­ված ար­վես­տի այս գոր­ծերն ապ­րում են ի­րենց կյան­քով, ա­ռան­ձին-ա­ռան­ձին կախ­ված են նկա­րիչ­նե­րի միու­թյան ցու­ցաս­րա­հում: Նկա­րի­չը նրանց չի կա­ղա­պա­րել վեր­նագ­րե­րով, չի ու­զում նա­խա­պես պլա­նա­վո­րել, թե ինչ­պես պետք է դի­տո­ղը տես­նի-ըն­կա­լի նկա­րը: Մեկն ի­րեն է գտ­նում նկա­րում, մյու­սը՝ իր հո­գե­վի­ճա­կը: Մե­կը միայ­նու­թյունն է տես­նում, մեկ ու­րի­շը՝ մարդ­կա­յին սի­լուետ­նե­րում ան­գամ լեռ­ներ է նշ­մա­րում։ Նկար­չին դուր է գա­լիս, երբ ա­զա­տո­րեն շր­ջում են իր նկար­նե­րի աշ­խար­հում, ու ա­մեն մե­կը գտ­նում է ի­րե­նը:

-Իսկ Ձեզ չե՞ն գտ­նում այս աշ­խա­տանք­նե­րում:
-Ինձ ճա­նա­չող մար­դիկ, հա­րա­զատ­ներս ոչ թե գտ­նում են, այլ գու­շա­կում, թե ինչ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում է ծն­վել այս կամ այն նկար­նե­րի շար­քը:
-Գու­նա­վոր նկար­ներն ի՞նչ տրա­մադ­րու­թյան ժա­մա­նակ են ստեղծ­վում:
-Ըն­դուն­ված կար­ծիք կա, որ լավ գոր­ծե­րը մե­լա­մաղ­ձոտ ժա­մա­նակ են ծն­վում, մինչ­դեռ կա­րող ես շատ ու­րախ ժա­մա­նակ տխուր գործ ստեղ­ծել:
-Լավ, բայց ին­չու՞ գու­նա­վոր, ին­չու՞ սև-սպի­տակ, գույ­նե­րի ընտ­րու­թյունն ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված:
-Դժ­վար է ա­սել: Նկար կա, որ­տեղ շատ է թու­նա­վոր կա­նա­չը: Ե­թե նկա­րե­լիս սկ­սեմ մտա­ծել, գի­տակ­ցա­բար մո­տե­նալ, ընտ­րել գույ­նե­րը, չգի­տեմ՝ ինչ կս­տաց­վի: Նկար­նե­րը ինք­նա­բուխ են ծն­վում, զգա­լով ես ա­նում:
-Ե՞րբ սկ­սե­ցիք զբաղ­վել նկար­չու­թյամբ:
-Վա­ղուց եմ նկա­րում, բայց ա­ռա­ջին ան­գամ եմ ներ­կա­յա­նում ցու­ցա­հան­դե­սով: Ինձ դր­դե­ցին մտե­րիմ­ներս՝ մի տեղ ցու­ցադ­րիր, տես­նենք... Հա­ճե­լի է, երբ շատ մարդ է հա­ղոր­դակց­վում ստեղ­ծա­ծիդ հետ: Ար­վես­տը երկ­խո­սու­թյուն է. ցու­ցա­հան­դե­սում միայն իմ ապ­րա­ծը չէ, կյանքն է, և պա­տա­հա­կան չէ, որ վեր­նագր­ված է «Եր­կու խոսք կյան­քի մա­սին»: Շու­տով կլի­նի երկ­րորդ ցու­ցա­հան­դե­սը: Ա­վե­լի մեծ թվով աշ­խա­տանք­ներ կներ­կա­յաց­նեմ այլ տա­րած­քում:
-Բա­ցի նկար­չու­թյու­նից...
-Ե­րաժ­շտու­թյուն եմ գրում, ինչ-որ ժա­մա­նակ ե­րաժշ­տա­կան խումբ եմ ղե­կա­վա­րել:
-Նկա­րը նաև նյու­թա­կան ար­ժեք է: Մտա­ծե՞լ եք վա­ճա­ռե­լու մա­սին:
-Գու­մար վաս­տա­կե­լու հա­մար փոր­ձում եմ մեկ այլ բան ա­նել, բայց ար­վես­տում զերծ եմ մնում «վա­ճա­ռեմ, որ մի բան ա­նեմ» զգա­ցո­ղու­թյու­նից:
-Բայց երբ նկա­րը գնում են, դա նաև արժևոր­ման ձև է:
-Երևի մո­տեց­ման խն­դիր է. ես ու­րիշ կերպ եմ այս աշ­խար­հը տես­նում: Այ­վա­զովս­կին, օ­րի­նակ, գրե­թե չէր վա­ճա­ռում իր կտավ­նե­րը: Այս նկար­նե­րից յու­րա­քան­չյուրն իմ մի մաս­նիկն է, նկար­ներ կան, որ մեկ ըն­տա­նիք են կամ մի հո­գե­վի­ճակ, ու ես չեմ կա­րող դրան­ցից կտր­վել:
-Նկար­չու­թյուն-ե­րաժշ­տու­թյուն. ար­վես­տի այս ճյու­ղերն ի՞նչ ներ­քին կապ, փո­խազ­դե­ցու­թյուն ու­նեն:
-Գի­տա­կան ա­ռու­մով ա­մեն իր, նկա­րը՝ նույն­պես, ձայն ու­նի, քա­նի որ ու­նի հի­շո­ղու­թյուն, վիբ­րա­ցիա: Ե­րաժշ­տու­թյունն էլ ձայն ու­նի, ինք­նին վիբ­րա­ցիա է: Կա­րե­լի է ա­սել՝ եր­կուսն էլ ձայն են, եր­կուսն էլ նկար. ձայ­նից կա­րող ես ստա­նալ նկար, նկա­րից՝ ձայն:
-Մաս­նա­գի­տու­թյամբ հո­գե­բան-բժիշկ եք, Ձեր մաս­նա­գի­տու­թյու­նը որևէ կերպ ար­տա­հայտ­վու՞մ է ար­վես­տում:
-Ես վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տան­քներ եմ տա­նում աու­տիզմ, ԴՑՊ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հետ: Աու­տիզմ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի աշ­խար­հըն­կա­լու­մը, պատ­կե­րա­ցում­նե­րը լրիվ ու­րիշ են. կա­րող են ջու­րը ա­րագ տես­նել, խշ­շո­ցը ա­վե­լի շատ լսել: Նրանց աշ­խար­հի մեջ լի­նե­լով, նրանց հետ աշ­խա­տե­լով՝ լուրջ հո­գեապ­րում­ներ ես ու­նե­նում:
-Արտ­թե­րա­պիա­յին ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում:
-Շատ լավ, մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նի արտ­թե­րա­պիան, ե­թե ճիշտ է ար­վում: Ես գի­տեմ նկար­չի, որ հո­գե­բա­նի կր­թու­թյուն չու­նի, բայց ազ­դե­ցիկ թե­րա­պիա­ներ է ա­նում:
-Արտ­թե­րա­պիան կա­րո՞ղ է բու­ժել մար­դուն:
-Մարդն ինքն է ի­րեն բու­ժում: Դա իմ հիմ­նա­վոր կար­ծիքն է։ Հո­գե­բա­նը, հո­գե­բույ­ժը մար­դուն օգ­նում են ինք­նու­րույն վե­րա­կանգ­նվել։ Դա իր ընտ­րու­թյունն է:
Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao