«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
30.09.2019 | 23:50

...թե բո­լոր իշ­խա­նու­թ­յուն­նե­րի «հա­ճա­խորդ» Էդ­մոն Մա­րու­ք­յա­նը «Սեր­ժի վախտ» ա­րել է ա­մեն ինչ, որ Լե­հաս­տան-Հա­յաս­տան բա­րե­կա­մա­կան խումբն ին­քը ղե­կա­վա­րի, խնդ­րել է ԱԺ նա­խա­գահ Ա­րա Բաբ­լո­յա­նին, սա­կայն Աժ ար­տա­քին կա­պե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տ­յա­նը կան­խել է «դա­սա­կա­նի» ցան­կու­թ­յու­նը, Բաբ­լո­յա­նին գլ­խի գցե­լով, որ նպա­տա­կա­հար­մար չէ ար­տա­քին հս­տակ ուղղ­վա­ծու­թ­յուն ու­նե­ցող, Հա­յաս­տա­նը ԵԱՏՄ-ից հա­նե­լու ջա­տա­գով Էդ­մոն Մա­րու­ք­յա­նին նշա­նա­կել ար­մա­տա­կան հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թ­յուն ի­րա­կա­նաց­նող երկ­րի հետ բա­րե­կա­մա­կան խմ­բի ղե­կա­վար. այն կա­րող է անս­պա­սե­լի զար­գա­ցում­նե­րի հիմք դառ­նալ` Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րի հար­ցում: «Հա­ճա­խոր­դին» տվել են Մալ­թա­յի (նույն­պես ԵՄ ան­դամ եր­կիր է) բա­րե­կա­մա­կան խում­բը: Օ­րերս Հ1-ի հյուր Մա­րու­ք­յա­նը հի­շել էր իր այս «դար­դը», բուռն բո­ղո­քել նախ­կին­նե­րից. երևի կար­ծե­լով, որ ե­թե լի­ներ Լե­հաս­տա­նի հետ բա­րե­կա­մա­կան խմ­բի ղե­կա­վար, ին­քը կլի­ներ «հե­ղա­փո­խու­թ­յան» ա­ռաջ­նոր­դը, ոչ թե Նի­կո­լը:

Դիտվել է՝ 13795

Մեկնաբանություններ