ReAnimania 2019
 

Չեն կա­րող ա­սել, թե ար­դար է վար­վել, բայց և քն­նա­դա­տել էլ չեն կա­րող

Չեն կա­րող ա­սել, թե ար­դար է վար­վել, բայց և քն­նա­դա­տել էլ չեն կա­րող
04.10.2019 | 00:55
Ա­րա­րա­տի մարզ­պետ Գա­րիկ Սարգ­սյա­նի կող­մից Նո­րա­շե­նի հա­մայն­քա­պե­տի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լուց և գյու­ղա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար նշա­նա­կե­լուց հե­տո հա­մայն­քում լար­ված մթ­նո­լորտ է: Գյու­ղա­ցի­նե­րը միա­բե­րան պն­դում են՝ գյու­ղա­պե­տին պաշ­տո­նանկ ա­նե­լը մարզ­պե­տի անձ­նա­կան վրեժխ­նդ­րու­թյունն է: Գա­րիկ Սարգ­սյա­նը, ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի, չի կա­րո­ղա­ցել կուլ տալ, որ ար­դեն նախ­կին գյու­ղա­պետ Նո­րայր Գրի­գո­րյա­նը խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րին ոչ թե ի­րեն, այլ ԱԺ պատ­գա­մա­վոր Սեր­գեյ Ա­տո­մյա­նին է սա­տա­րել:
Գա­րիկ Սարգ­սյա­նի կու­սա­կից ըն­կեր­ներն ու խոր­հր­դա­րա­նի իշ­խող թևի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հնա­րա­վոր ու անհ­նար բո­լոր ձևե­րով խու­սա­փում են անդ­րա­դառ­նա­լուց այս թե­մա­յին: Ա­րա­րա­տի մար­զը ներ­կա­յաց­նող պատ­գա­մա­վոր­նե­րը մեր հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լու հա­մար կամ ժա­մա­նակ չեն գտ­նում, կամ նիս­տե­րից, կամ «կարևոր հան­դի­պում­նե­րից» են ու­շա­նում, կամ էլ ուղ­ղա­կի ար­ձա­նագ­րում են` չեն ցան­կա­նում մեկ­նա­բա­նել: «Ի՞նչ մեկ­նա­բա­նեն, պետք է ա­սեն, որ սխալ բան է ա­րել Սարգ­սյա­նը, հի­մա էլ չգի­տի՝ տա­կից ինչ­պես դուրս գա: Ի­րենց կու­սա­կից ըն­կերն է, ի­րենց հետ ճա­նա­պարհ է ան­ցել, չեն կա­րող ա­սել, թե ար­դար է վար­վել, բայց և քն­նա­դա­տել էլ չեն կա­րող. ա­ռանց այն էլ նա ա­նընդ­հատ «հե­տաքր­քիր» դեպ­քե­րի կի­զա­կե­տում է հայ­տն­վում»,- «Ի­րա­տե­սին» ա­սաց իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը:
Սարգ­սյա­նի կու­սակ­ցա­կան ըն­կեր­նե­րի ու խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ լրատ­վա­մի­ջոց­նե­րին պար­զա­բա­նում­ներ տա­լուց խու­սա­փե­լը ոչ թե հօ­գուտ, այլ ի վնաս մարզ­պե­տի է աշ­խա­տում: Պար­զից էլ պարզ է՝ ե­թե ան­մեղ լի­ներ, ա­պա պատ­գա­մա­վոր­նե­րը, ի­րար հերթ չտա­լով, կպաշտ­պա­նեին նրան ու գու­ցե հեր­թա­կան ան­գամ մեզ մե­ղադ­րեին, թե «լուն ուղտ ենք սար­քում»: Հու­սով ենք՝ գո­նե անձ­նա­կան շփում­նե­րի ժա­մա­նակ միա­սին քայ­լած ըն­կեր­ներն Ա­րա­րա­տի մարզ­պե­տին եղ­բայ­րա­կան խոր­հուրդ­ներ են տա­լիս ու հոր­դո­րում այն­պի­սի վարք ցու­ցա­բե­րել, այն­պի­սի ո­րո­շում­ներ կա­յաց­նել, որ ոչ միայն ի­րեն, այլև գոր­ծըն­կեր­նե­րին ան­հար­մար դրու­թյան մեջ չդ­նի:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao