Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քա­ղա­քա­կան գոր­ծըն­թացն ար­գե­լակ­վել է»

«Քա­ղա­քա­կան գոր­ծըն­թացն ար­գե­լակ­վել է»
04.10.2019 | 01:13
Երբ հայ-ռու­սա­կան տան­դե­մում տն­տե­սա­կան բնույ­թի բազ­մա­թիվ խն­դիր­ներ են կու­տակ­ված ու Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը Երևան ժա­մա­նած ՌԴ ղե­կա­վա­րի հետ եր­կու հան­դի­պում է ու­նե­նում, բայց ըն­դա­մե­նը հայ­տա­րա­րում, թե գոհ է այդ հան­դի­պու­մից, ու­զում ես հաս­կա­նալ, թե ին­չից է այդ­քան գոհ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: «Ընդ­հա­նուր առ­մամբ մո­տա­վո­րա­պես 3 ժամ քն­նար­կել ենք մեր եր­կր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­բողջ ծա­վա­լը: Եվ կար­ծում եմ՝ եր­կուս­տեք այդ հան­դի­պում­նե­րից գոհ ենք: Մնում է մեր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը և քա­ղա­քա­կան թի­մե­րը հետևո­ղա­կան ի­րա­կա­նու­թյուն դարձ­նեն»,- խոր­հր­դա­րա­նում հայ­տա­րա­րեց Փա­շի­նյա­նը, չնա­յած պատ­գա­մա­վոր­նե­րը բա­վա­կա­նին հս­տակ հար­ցեր էին ուղ­ղում: Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շո­շա­փող ոչ մի հար­ցի Փա­շի­նյա­նը չպա­տաս­խա­նեց, շր­ջան­ցեց: Ոչ մի կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան մա­սին խոսք չկա, ոչ մի խնդ­րի լուծ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն: Զո­րօ­րի­նակ, Փա­շի­նյա­նը Պու­տի­նին ներ­կա­յաց­րե՞լ է իր ան­հան­գս­տու­թյու­նը Վե­րին Լար­սի հետ կապ­ված, որ Հա­յաս­տա­նի հա­մար խիստ կարևոր այս ան­ցա­կե­տը դար­ձել է մեծ գլ­խա­ցա­վանք, ո­րից ոչ մի կերպ ել­քը կար­ծես չկա:
Կամ Փա­շի­նյա­նը խո­սե՞լ է գա­զի գնի մա­սին, որն այ­սօր ա­մե­նա­շատն է հու­զում հայս­տան­ցի­նե­րին: Մար­դիկ ար­դեն հաշ­վարկ են ա­նում, թե ձմ­ռանն ինչ­պես են տա­քա­նա­լու, ե­թե գա­զի գի­նը շեշ­տա­կի բարձ­րա­նա, ինչ մա­սին մա­մու­լում հրա­պա­րա­կում­նե­րի պա­կաս չկա: Կա­ռա­վա­րու­թյունն էլ ոչ հեր­քում, ոչ էլ հաս­տա­տում է, միայն հեր­թա­կան հայ­տա­րա­րու­թյունն է ա­նում` բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են, այս ան­գամ էլ ա­սա­ցին, թե մինչև տա­րե­վերջ ար­դյունք­նե­րի մա­սին հայտ­նի կդառ­նա: Է­լի ոչ մի կոնկ­րետ հայ­տա­րա­րու­թյուն: ՈՒ­րեմն ին­չից են խո­սել եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը, չլի­նի՞ է­լի Ռո­բերտ Քո­չա­րյա­նից:
Մեկ բան ակն­հայտ է. չնա­յած վար­չա­պե­տի խոս­նա­կը հայ­տա­րա­րեց, թե ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան մա­սին քն­նար­կում չի ե­ղել, բայց Պու­տի­նը նոր էր հայ­կա­կան հո­ղից ոտ­քը կտ­րել, երբ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց. «Թե­պետ սահ­մա­նին տի­րող ի­րա­վի­ճակն այ­սօր ա­վե­լի հան­գիստ է, քան մեկ տա­րի ա­ռաջ, սա­կայն քա­ղա­քա­կան գոր­ծըն­թացն ար­գե­լակ­վել է, և դեռ այդ վի­ճա­կից դուրս գալ չի հա­ջող­վում։ Կող­մե­րը բա­վա­կա­նին լուրջ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, այդ թվում, հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չել, որ Ար­ցա­խը Հա­յաս­տան է. ինչ­պես Տի­րա­նա­յից Ալ­բա­նիա­յի վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում էր, որ «Կո­սո­վոն Ալ­բա­նիա է»։ Դա, ի­հար­կե, չի օգ­նում քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցը վեր­սկ­սե­լու մթ­նո­լորտ ստեղ­ծելուն»։ Սա ար­դեն տն­տե­սու­թյուն չէ, որ մի կերպ «յո­լա» տա­նես, թվեր նկա­րես, սա հս­տակ քա­ղա­քա­կան պա­տաս­խան է պա­հան­ջում, թե ին­չու է ար­գե­լակ­վել գոր­ծըն­թա­ցը և ին­չի կա­րող է այն հան­գեց­նել:
Բայց մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում մենք ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հար­ցում այս իշ­խա­նու­թյան հս­տակ դիր­քո­րո­շու­մը չհաս­կա­ցանք, էլ ուր մնաց այս հար­ցի հս­տակ պա­տաս­խանն ի­մա­նանք:
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3580

Մեկնաբանություններ