ReAnimania 2019
 

«Մար­դիկ միա­վոր­վե­ցին կի­նո­յի լեզ­վի շուրջ, և դրան հա­ջոր­դե­ցին շատ հա­ճե­լի օ­րեր»

«Մար­դիկ միա­վոր­վե­ցին կի­նո­յի լեզ­վի շուրջ, և դրան հա­ջոր­դե­ցին շատ հա­ճե­լի օ­րեր»
04.10.2019 | 01:36

«Ի­րա­տե­սի» հյուրն է ռե­ժի­սոր Ա­ՆԱ­ՀԻՏ Ա­ԲԱ­ԴԸ: Նա հա­յաս­տա­նյան և մի­ջազ­գա­յին մի շարք մր­ցա­նակ­ներ նվա­ճած «Ե­վա» ֆիլ­մի ռե­ժի­սորն է և սցե­նա­րի հե­ղի­նա­կը, ո­րը վեր­ջերս հա­ջո­ղու­թյուն է գրան­ցել նաև Վե­նե­տի­կի 76-րդ մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում՝ ար­ժա­նա­նա­լով «Բլու­նա­լէյջ» մի­ջազ­գա­յին մշա­կու­թա­յին-հա­սա­րա­կա­կան հիմ­նադ­րա­մի մր­ցա­նա­կին:

-Ա­նա­հիտ, Դուք «Ե­վա» ֆիլ­մի ռե­ժի­սորն եք և սցե­նա­րի հե­ղի­նա­կը: Սա ա­ռա­ջին հայ-ի­րա­նա­կան կի­նո­նա­խա­գիծն է և Ձեր ա­ռա­ջին լիա­մետ­րաժ ֆի­մը: Ցան­կա­ցած ա­ռա­ջին քայլ իր հետ բե­րում է ան­սո­վոր ի­րա­վի­ճակ­ներ: Ե­ղե՞լ են այդ­պի­սիք Ձեզ հա­մար ֆիլ­մի նկա­րա­հան­ման ըն­թաց­քում, շա՞տ եք բախ­վել դժ­վա­րու­թյուն­նե­րի:
-Ճիշտ նկա­տա­ռում է. յու­րա­քան­չյուր բան, որ ար­վում է ա­ռա­ջին ան­գամ, ու­նե­նում է իր դժ­վա­րու­թյուն­նե­րը: «Ե­վա» ֆի­մի դեպ­քում մի քա­նի ա­ռա­ջին բան էր գու­մար­վել ի­րար. հայ-ի­րա­նա­կան ա­ռա­ջին հա­մա­տեղ ֆիլ­մար­տադ­րու­թյուն, իմ ա­ռա­ջին լիա­մետ­րաժ ֆիլմ և ա­ռա­ջին ան­գամ ֆիլ­մի նկա­րա­հա­նում Ար­ցա­խում: Այդ ա­մե­նը բե­րել էր իր դժ­վա­րու­թյուն­նե­րը: Բայց ես այն­պես եմ վե­րա­բեր­վում կի­նո­յին, որ ա­մեն մի նա­խա­գիծ ինձ հա­մար ըն­կալ­վում է որ­պես ա­ռա­ջին: Հետևա­բար, այդ մո­տե­ցումն օգ­նեց, որ ա­վե­լի դյու­րու­թյամբ դի­մա­կա­յեմ դժ­վա­րու­թյուն­նե­րին: Երբ մտա­ծում ես, որ մի գործ ա­ռա­ջին ան­գամ ես ա­նում, զգո­նու­թյունդ ա­վե­լի բարձր է լի­նում: Եվ դժ­վա­րու­թյուն­ներն էլ, որ ու­նե­ցել եմ ֆիլ­մի նկա­րա­հան­ման ըն­թաց­քում, հե­տաքր­քիր են ե­ղել: Նախ՝ սա ի­րոք Ի­րան-Հա­յաս­տան հա­մա­տեղ կի­նոար­տադ­րու­թյուն էր. հա­մա­տեղ ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ, հա­մա­տեղ աշ­խա­տան­քա­յին խմ­բեր: Սա ու­ներ և՛ իր դժ­վա­րու­թյու­նը, և՛ հե­տաք­րք­րու­թյու­նը: Պատ­կե­րաց­րեք՝ Ի­րա­նից մաս­նա­գետ­նե­րը ե­կան Հա­յաս­տան՝ Ար­ցախ՝ հա­մա­տեղ աշ­խա­տե­լու: Միայն լեզ­վա­կան խն­դիր­նե­րը բա­վա­կան էին, որ սկս­վեին ա­ռա­ջին դժ­վա­րու­թյուն­նե­րը: Տար­բեր էր նաև վե­րա­բեր­մուն­քը կի­նոար­տադ­րու­թյան նկատ­մամբ: Այս ա­մե­նը, սա­կայն, եր­կար չձգ­վեց: Մի քա­նի օ­րից խմ­բի ան­դամ­նե­րը մեր­վե­ցին, և խում­բը դար­ձավ մեկ ամ­բող­ջու­թյուն: Իսկ մե­րո­ղը կի­նո­յի լե­զուն էր: Մար­դիկ միա­վոր­վե­ցին կի­նո­յի լեզ­վի շուրջ, և դրան հա­ջոր­դե­ցին շատ հա­ճե­լի օ­րեր: Նույ­նիսկ այն պա­հե­րին, երբ բա­ցա­կա­յում էր թարգ­մա­նի­չը, ի­րար լե­զու չի­մա­ցող մար­դիկ լիո­վին հաս­կա­նում էին ի­րար: Դրանք հրաշք պա­հեր էին, որ ինձ հրճ­վանք էին պատ­ճա­ռում: Օ­պե­րա­տո­րի ցու­ցում­նե­րը ¥գնա աջ, գնա ձախ, դեմքդ այլ ռա­կուր­սով պա­հիր, մա­զերդ ուղ­ղիր և այլն¤ դե­րա­սա­նը կա­տա­րում էր ան­թե­րի: Մեկ այլ դժ­վա­րու­թյուն էր ֆի­նան­սա­կան կող­մը՝ դո­լա­րի կուր­սի տա­տա­նում­ներ, հար­կա­յին դաշ­տի հետ կապ­ված խն­դիր­ներ: Կի­նո­յի հան­դեպ վե­րա­բեր­մուն­քի խն­դիր կար. այդ վե­րա­բեր­մուն­քը տար­բեր էր Հա­յաս­տա­նի և Ի­րա­նի պե­տա­կան օ­րենք­նե­րի ա­ռու­մով: Բայց մի բան հս­տակ էր. եր­կու կողմն էլ ու­րախ էին այս նա­խագ­ծի հա­մար և ի սր­տե ցան­կա­նում էին, որ այն դրա­կան ըն­թացք ու­նե­նա: Ինչ վե­րա­բե­րում է այն հար­ցին, թե «Ե­վան» իմ ա­ռա­ջին լիա­մետ­րաժ ֆիլմն է, ա­սեմ, որ մինչև ֆիլ­մի բուն նկա­րա­հա­նում­ներն սկ­սե­լը ինձ հա­մար ա­մեն բան ար­դեն կան­խա­տես­ված ու պարզ էր, դեռևս սցե­նա­րը գրե­լու փու­լում էի ի մի բե­րել ու հա­մա­կար­գել ա­մեն բան: Ֆիլ­մում ո­չինչ պա­տա­հա­կան չէ, ան­գամ մեկ բա­ժակ պա­տա­հա­կա­նո­րեն չի հայ­տն­վել կադ­րում: Ա­մեն բան մտած­ված ու նա­խա­տես­ված է ե­ղել: Քա­նի որ ես Հա­յաս­տա­նում ապ­րել եմ, ինձ հա­մար հա­յաս­տա­նյան մի­ջա­վայ­րը հան­գիստ էր, ծա­նոթ՝ որ­պես ռե­ժի­սոր աշ­խա­տե­լու հա­մար:
-Ի սկզ­բա­նե նա­խա­տես­ված է ե­ղել ֆիլ­մը նկա­րա­հա­նել Ի­րա­նի և Աֆ­ղանս­տա­նի սահ­մա­նա­մերձ տա­րած­քում: Բայց նկա­րա­հա­նում­նե­րը տե­ղա­փոխ­վե­ցին մի­ջազ­գայ­նո­րեն չճա­նաչ­ված Ար­ցա­խի տա­րածք, ա­վե­լին՝ ֆիլ­մի լե­զուն դար­ձավ Ար­ցա­խի բար­բա­ռը: Սա հա­կա­սու­թյուն­նե­րի պատ­ճառ չդար­ձա՞վ ի­րան­ցի­նե­րի հա­մար: Չէ՞ որ ըն­դա­մե­նը Ար­ցա­խում գտն­վելն ար­դեն բա­վա­կան է, որ մար­դիկ հայ­տն­վեն Ադր­բե­ջա­նի «սև ցու­ցա­կում»՝ դրա­նից բխող բո­լոր հետևանք­նե­րով:
-Երբ սցե­նա­րը գրում էի, մտա­ծում էի, որ պի­տի նկա­րեմ Ի­րան-Ի­րաք սահ­մա­նի մեր­ձա­կայ­քում: Բայց կա­յին բար­դու­թյուն­ներ՝ սկ­սած այդ սահ­մա­նին ե­ղած խն­դիր­նե­րից, այն­տեղ ե­ղած են­թա­տեքս­տե­րից, ո­րոնք ա­ռաջ քաշ­ված մի­տում­նե­րի հետ ներ­դաշ­նակ չէին: Ինչ վե­րա­բե­րում է Ի­րան-Աֆ­ղանս­տան սահ­մա­նին, այս­տեղ էլ ա­պա­հով վի­ճակ չէր, գործ­նա­կա­նում անհ­նար էր նկա­րա­հա­նում ի­րա­կա­նաց­նել: Ինձ հա­մար հո­գե­հա­րա­զատ մի­ջա­վայր էր Ար­ցա­խը, և մենք՝ պրո­դյու­սե­րի հետ ե­կանք այն եզ­րա­կա­ցու­թյան, որ գործ­նա­կա­նո­րեն ա­մե­նա­ճիշտ տե­ղան­քը Ար­ցախն է: Պրո­դյու­սե­րը հա­մադ­րեց աշ­խա­տանք­նե­րը, վեր­լու­ծու­թյուն­ներ ար­վե­ցին, թե ար­դյո՞ք բար­դու­թյուն­ներ չեն ծա­գի քա­ղա­քա­կան հո­ղի վրա: Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան հետ պետք է հա­մա­ձայ­նեց­նեինք մեր քայ­լե­րը, այն­տե­ղից ստա­ցանք պա­տաս­խան, որ մենք գե­ղար­վես­տա­կան գործ ենք ա­նում, և դա ոչ մի քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տի հետ չի առ­նչ­վում: Հա­յաս­տա­նյան կող­մից էլ խն­դի­րը կար­գա­վո­րե­ցին մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը և ես՝ ան­ձամբ: Այ­սինքն՝ ա­մեն բան հարթ ըն­թացք ու­նե­ցավ, և մեր կի­նո­նա­խա­գիծն ի­րա­կա­նա­ցավ Ար­ցա­խում:
-Դուք կան­խամ­տա­ծել էիք ֆիլ­մը նկա­րա­հա­նել Դա­դի­վան­քում, սա­կայն Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը խա­փա­նել է Ձեր ծրագ­րե­րը, և նկա­րա­հա­նում­նե­րը տե­ղա­փոխ­վել են Գե­ղարդ: Ու­նե՞ք ծրա­գիր՝ հե­տա­գա­յում որևէ ֆիլմ նկա­րա­հա­նել Դա­դի­վան­քում:
-Դա իմ ա­մե­նա­ցա­վոտ կողմն է: Գու­ցե ո­մանց ման­կամ­տու­թյուն թվա, ե­թե ան­կեղ­ծո­րեն խոս­տո­վա­նեմ զգա­ցո­ղու­թյունս: Բայց հոգ չէ, որ ո­մանք կա­րող են այդ­պի­սի կար­ծիք կազ­մել իմ մա­սին, որ կա­րող են մտա­ծել, թե խոսքս հա­սուն, ար­հես­տա­վարժ մար­դու խոսք չէ. ես կա­սեմ այն, ինչ իս­կա­պես զգում ու մտա­ծում եմ: Ե­թե ի սկզ­բա­նե՝ նա­խագ­ծի մեկ­նար­կից ա­ռաջ, ի­մա­նա­յի, որ ֆիլ­մը հնա­րա­վոր չի լի­նե­լու Դա­դի­վան­քում նկա­րել, ես պատ­րաստ չէի առ­հա­սա­րակ ֆիլմ նկա­րե­լու: Ցա­վոք սր­տի, ապ­րի­լյան դեպ­քե­րի բե­րու­մով մենք ֆի­զի­կա­պես զրկ­վե­ցինք Դա­դի­վան­քում նկա­րա­հա­նում ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Բայց պն­դե­ցի, որ ե­կե­ղե­ցում զին­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ տե­սա­րանն ան­պայ­ման նկար­վի: Նկա­րե­ցինք Գե­ղար­դում, բայց այն­պես, որ չզ­գաց­վի, թե Գե­ղարդն է: Կադ­րե­րում սյու­ներն ու խո­րանն են: Աշ­խա­տել ենք հնա­րա­վո­րինս հա­րա­զատ մնալ Դա­դի­վան­քի գլ­խա­վոր ե­կե­ղե­ցու կո­լո­րի­տին: Այդ պատ­ճա­ռով էլ ե­կե­ղե­ցու հատ­վա­ծում չու­նենք դր­սի պլան, ո­րով­հետև Գե­ղար­դը ոչ մի կերպ չի կա­րե­լի շփո­թել այլ ե­կե­ղե­ցու հետ, ե­թե այն նկար­վի դր­սից: Ինչ վե­րա­բե­րում է այն հար­ցին, թե հե­տա­գա­յում կն­կա­րե՞մ Դա­դի­վան­քում, ա­սեմ, որ մի օր հաս­տատ ի սր­տե կցան­կա­նամ Հա­յաս­տա­նում նկար­վե­լիք որևի­ցե կի­նո­նա­խագ­ծի մի հատ­ված նկա­րել Դա­դի­վան­քում: Կոնկ­րետ ինչ-որ բան այդ ի­մաս­տով չեմ կա­րող ա­սել հի­մա, ա­ռայժմ սիրտս է ու­զում:
-Հա­վաս­տիաց­նեմ, որ ստեղ­ծա­գոր­ծա­կան խմ­բից ում հետ որ բախտ եմ ու­նե­ցել զրու­ցե­լու, մե­ծա­գույն գո­րո­վան­քով են խո­սել «Ե­վա» ֆիլ­մի մա­սին: Մաս­նա­վո­րա­պես՝ ֆիլ­մի կոմ­պո­զի­տոր Վա­հան Արծ­րու­նին, գլ­խա­վոր դե­րա­կա­տար­նե­րից՝ Շանթ Հով­հան­նի­սյա­նը: Որ­պես ռե­ժի­սոր՝ ի՞նչ սկզ­բուն­քով եք ընտ­րել ֆիլ­մի ստեղ­ծա­գոր­ծա­կան կազ­մը:
-Ֆիլ­մի օ­պե­րա­տո­րին՝ Հա­սան Քյա­րի­մին, ընտ­րել եմ ի­րա­նա­կան կող­մից: Ընտ­րել եմ ա­մե­նաս­կզ­բում՝ ի­մա­նա­լով իր ճա­շա­կը, վե­րա­բեր­մուն­քը, պատ­կե­րա­յին զգա­ցո­ղու­թյու­նը, մեր փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը ար­հես­տա­վարժ հար­թա­կում: Երբ նա­խա­գի­ծը հս­տա­կեց­ված էր, պարզ էր դար­ձել, որ նկա­րե­լու ենք Հա­յաս­տա­նում՝ Ար­ցա­խում, սկ­սե­ցի դե­րա­սա­նա­կան կազ­մի ընտ­րու­թյու­նը: Նս­տե­ցի հա­մա­կարգ­չի ա­ռաջ և ո­րո­նե­ցի հայ կին դե­րա­սան­նե­րի:
-Եվ գտաք Նա­րի­նե Գրի­գո­րյա­նի՞ն:
-Ա­յո՛: Նա­րի­նե Գրի­գո­րյա­նին ար­դեն վա­ղուց գի­տեի: Տե­սել էի նրան թա­տե­րա­կան դե­րե­րում: Հա­մա­կարգ­չի էկ­րա­նին տե­սա Նա­րի­նե Գրի­գո­րյա­նի դեմ­քը, և հաս­կա­ցա, որ նա հա­մա­պա­տաս­խա­նում է իմ երևա­կա­յու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նե­ցող Ե­վա­յին՝ ֆիլ­մի գլ­խա­վոր հե­րո­սու­հուն: Բայց այ­դու­հան­դերձ, ե­կա Հա­յաս­տան և ամիս­ներ շա­րու­նակ ներ­կա ե­ղա հա­յաս­տա­նյան բո­լոր թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րին, դի­տե­ցի ֆիլ­մեր, սե­րիալ­ներ: Հան­դի­պե­ցի մի շարք դե­րա­սան­նե­րի, զրու­ցե­ցի նրանց հետ: Բայց հա­մոզ­վե­ցի, որ այն պատ­կե­րը, որ ա­ռա­ջինն եմ տե­սել, ա­մե­նից հար­մարն է: Եր­կար մտա­ծում­նե­րից հե­տո են ըն­տր­վել բո­լոր դե­րա­սան­նե­րը՝ Նա­րի­նե Գրի­գո­րյա­նը, Շանթ Հով­հան­նի­սյա­նը, Տիգ­րան Դավ­թյա­նը, Մար­ջան Ա­վե­տի­սյա­նը, Ռո­զի Ա­վե­տի­սո­վը, Նա­նոր Պետ­րո­սյա­նը: Նրանց բո­լո­րին ընտ­րե­ցի Երևա­նում: Ինձ հա­մար տի­պաժ­նե­րի ըն­տրու­թյան մի շարք չա­փա­նիշ­ներ կան: Ար­տա­քի­նից բա­ցի, շատ եմ կարևո­րում նաև ձայ­նը: Ինձ հե­տաք­րք­րում էր, թե ոչ հայ հան­դի­սա­տեսն ինչ­պես է ըն­կա­լե­լու հա­յե­րե­նը, ար­ցա­խյան բար­բա­ռը, ինչ­պես է ֆիլ­մի լե­զուն հն­չե­լու նրա ա­կան­ջին: Ցան­կա­նում էի, որ օ­տար­նե­րին այդ խոս­քը ներ­քին է­ներ­գե­տիկ ազ­դակ­ներ հա­ղոր­դի. դրա վրա աշ­խա­տել եմ ա­միս­նե­րով: Ինձ հա­մար մի­ջազ­գա­յին տար­բեր փա­ռա­տո­նե­րում լսածս ա­մե­նաար­ժե­քա­վոր կար­ծիքն այն է, որ ֆիլ­մում հն­չող խոսքն ի­րենց ե­րաժշ­տու­թյուն է թվում: Դժ­վար հար­ցե­րից մեկն այն էր, որ ճար­տա­րա­պե­տի դե­րա­կա­տա­րին պատ­կե­րաց­նում էի արևմտա­հա­յի կեր­պա­րով: Մտա­ծում էի, որ պի­տի ու­նե­նա արևմտա­հա­յի ակ­ցենտ, որ դա չպի­տի լի­նի շին­ծու, որ նրա արևմտա­հա­յե­րեն խոս­քը չպի­տի լի­նի ար­հես­տա­կան խաղ, այլ պի­տի լի­նի բնա­կան, նրա կրած լե­զուն: Թեև Վրեժ Քա­սու­նին դե­րա­սան չէր, բայց ինձ ծա­նո­թաց­րին նրա հետ, և ես տե­սա նրան ճար­տա­րա­պե­տի դե­րում: Այդ­պես ամ­բող­ջա­ցավ դե­րա­սա­նա­կան կազ­մը, ո­րի աշ­խա­տան­քը տվեց շատ լավ ար­դյունք: Իսկ մնա­ցած դե­րա­սան­նե­րին ընտ­րե­ցինք կա՛մ ար­ցա­խյան թա­տե­րա­կան անձ­նա­կազ­մից, կա՛մ ոչ դե­րա­սան ար­ցախ­ցի­նե­րից՝ պարզ ժո­ղովր­դից: Եվ հա­մա­տե­ղել-հա­վա­սա­րակշ­ռել այս բո­լոր շեր­տե­րի աշ­խա­տան­քը՝ սկ­սած ոչ դե­րա­սա­նից, ար­ցախ­ցի սի­րո­ղա­կան դե­րա­սա­նից մինչև երևան­ցի ար­հես­տա­վարժ դե­րա­սա­նը, ա­մե­նա­բարդ ու աշ­խա­տա­տար գործն էր: Կար­ծում եմ՝ ստաց­վել է այդ գոր­ծը և լավ է ստաց­վել: Դա շատ հա­ճե­լի գոր­ծըն­թաց էր: Դե­րա­սան­ներն ի սր­տե հա­մա­գոր­ծակ­ցում էին և հա­վա­տում էին այն բա­նին, ինչ ա­նում էին: Ինձ հետ կապ­ված էլ կար բար­դու­թյուն: Ես սփյուռ­քա­հայ եմ, դժ­վար էր հա­յաս­տան­ցի­նե­րի հա­մար հա­վա­տալ, որ ես ու ի­րենք կկա­րո­ղա­նանք ար­դյու­նա­վետ հա­մա­գոր­ծակ­ցել: Բայց մենք հա­վա­տա­ցինք ի­րար, և բա­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ ար­դյունք ստեղծ­վեց: Իսկ Վա­հան Արծ­րու­նին այն հրա­շա­լի գոր­ծըն­կերն էր, որ ֆիլ­մի նկա­րա­հա­նում­ներն ա­վար­տե­լուց հե­տո միա­ցավ մեզ: Նա­րի­նե Գրի­գո­րյա­նը ներ­կա­յաց­րեց նրան, թեև ես նրա ե­րաժշ­տու­թյու­նը մինչ այդ էլ լսել էի: Վա­հա­նի Կո­մի­տաս-Մաշ­տոց շար­քը ինձ միան­գա­մից հա­մո­զեց, որ նա մեր ֆի­մի ե­րա­ժիշտն է. ան­պայ­ման ու­զում էի, որ ֆիլ­մի կոմ­պո­զի­տո­րը լի­նի հայ: Պայ­մա­նա­վոր­վե­ցինք, և Վա­հա­նը ֆիլ­մի ե­րաժշ­տու­թյան վրա աշ­խա­տանքն ի­րա­կա­նաց­րեց մեկ-եր­կու շա­բա­թում: Նա շատ ման­րակր­կիտ ու սի­րով աշ­խա­տեց: Վա­հանն ինձ հիաց­րեց ոչ միայն որ­պես ե­րա­ժիշտ-ստեղ­ծա­գոր­ծող, այլև որ­պես մարդ: Ինձ շատ էր մտա­հո­գում այն հան­գա­ման­քը, որ ե­րա­ժիշտ­նե­րը ձգ­տում են ֆիլ­մից ա­ռան­ձին հն­չեց­նել ի­րենց ե­րաժշ­տու­թյու­նը: Վա­հա­նի հո­գու խոր­քում կա ար­վես­տա­գե­տին վա­յել մի այն­պի­սի գե­ղե­ցիկ հա­մես­տու­թյուն, ո­րի շնոր­հիվ նա ֆիլ­մի ամ­բողջ սիմ­ֆո­նիա­յի մի մա­սը ե­ղավ, չցան­կա­ցավ իր ե­րաժշ­տու­թյունն ա­վե­լի շեշ­տադր­ված լի­նի, քան ֆիլ­մի մյուս գոր­ծոն­նե­րը: Ամ­փո­փեմ. Հա­յաս­տա­նում ֆիլմ նկա­րե­լը շատ դժ­վար է, բայց ես ե­րա­զում եմ Հա­յաս­տա­նում ֆիլմ նկա­րել:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao