ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերի պատճառով հայ բեռնափոխադրողները վնասներ են կրում

Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերի պատճառով հայ բեռնափոխադրողները վնասներ են կրում
04.10.2019 | 13:21

«Ժողովուրդը» գրում է. «Բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերը շարունակվում են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ երկու օրում դրական տեղաշարժ կա, և անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են:
Ըստ նախարարության՝ նախորդ օրը բաց է թողնվել 410 մեքենա և մուտք է գործել 193 մեքենա: Նկատենք, որ այս հերթերի պատճառով հայ բեռնափոխադրողները վնասներ են կրում: Իրենք ստիպված են լինում օրեր անցկացնել անցակետում, իսկ արտահանման և ներմուծման մթերքը մեքենաներում փչանում է: Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմերին անհամապատասխանությունն է: Բեռնափոխադրողների խոսքերով՝ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում բեռնատարի ընդհանուր կշռի նորմատիվը իջեցվում է 40 տոննայից մինչև 38 տոննա»։
Բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ ահազանգում են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել և ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, և հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել՝ գրում է Shamshyan.com-ը: «Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ թազա ստայանկա են բացել, ոնց որ Լարսի գլխին էին բացել: Մտնում ես, 30 լարի մուծում ես, նոր հելնում: Երեկ երեկոյանից սկսած մինչև հիմա պահում են, ոչ մի տիպի չեն աշխատում, չենք էլ հասկանում: Սրանք այ էսպես ավտոմատ կիլոմետրերով հերթ են սարքել, չգիտենք՝ երբ ենք առաջ շարժվելու»,-ասել է ահազանգած վարորդը՝ նշելով, որր այս պահի դրությամբ 300-ից ավել բեռնատար կա կանգնած, որ չի կարողանում առաջ շարժվել.


«Վրացիք ստայանկեն սարքեցին, որ մտնենք, 30 լարի մուծենք, նոր առաջ շարժվենք, հասնենք վրացական տամոժնի, բայց հիմա համ տամոժնում են լիքը, համ ստայանկում, համ ստեղ: Ոչ մեկ ոչ գալիս ա, ոչ հետաքրքրվում, դաժե գայիշնիկները անցնում են, բայց չեն կանգնում, մենք էլ որ թողենք, քշենք, գնանք, բռնելու են, անիմաստ շտռաֆ գրեն, հետ ուղղարկեն»: Ահազանգած վարորդի խոսքով՝ կայանատեղին մոտ 1 ամիս է, ինչ կա, սակայն կուտակումներն արդեն 6 օր է: Նաև դժգոհել է, որ հայկական կողմից ևս ոչ ոք չի այցելել և որեւէ պարզաբանում չի տվել:

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ