«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատ է ջախջախվել

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատ է ջախջախվել
04.10.2019 | 13:22

Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի օպերացիան Եփրատի արևելյան ափին սկսվել է թուրքական հատուկ ջոկատայինների ջախջախումով՜ հաղորդում է չինական Sohu լրատվական կայքը՝ հղում անելով սոցցանցերում սիրիական զինյալների էջերին: Sohu-ի հավաստմամբ՝ Մանբիջից արևելք թուրքական հատուկ նշանակության հետախուզական ջոկատի 30 անդամներ ջախջախվել են անօրինական զինված «տարաբնույթ» զորամիավորումների կողմից: Զինյալները պնդում են, որ 12 թուրք զինվորական են սպանել, իսկ մնացածին գերի են վերցրել:
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանությունից:

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ