Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարշավայում լույս տեսած հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիան

Վարշավայում լույս տեսած հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիան
05.10.2019 | 20:59

Հոկտեմբրի 7-ին, ժամը 16:00-ին , AGBU / ՀԲԸՄ-ում (Մելիք Ադամյան 2/2 ) «Հայ Ֆեստ» փառատոնի շրջանակում կկայանա գրքի շնորհանդես: 2019 թվականի սեպտեմբերին Վարշավայում լույս է տեսել հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիա՝ «Արդի հայ դրամա» խորագրով, որում ընդգրկված են հինգ հայ հեղինակների՝ Անուշ Ասլիբեկյան, Էլֆիք Զոհրաբյան, Սամվել Խալաթյան, Սառա Նալբանդյան և Կարինե Խոդիկյան թատերգությունները: Խմբագիրը Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինն է: Անթոլոգիան հրատարակել է «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոնը»: Կենտրոնի տնօրենը պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինն է: Այս կենտրոնը հանդիսանում է Վարշավայի համալսարանում գործող Արևելյան և կենտրոնական Եվրոպայի միջմշակութային ստորաբաժանման մի մասը:

ա

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ