Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պետական դեպարտամենտը դեսպանին արգելել է ցուցմունք տալ

Պետական դեպարտամենտը դեսպանին արգելել է ցուցմունք տալ
09.10.2019 | 12:36

ԱՄՆ պետական դեպարտամենտը ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդին արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի նախապատրաստման գործընթացի շրջանակում պատասխանել Ներկայացուցիչների տան հետախուզության, արտաքին հարցերի, հսկողության և բարեփոխումների հանձնաժողովների անդամների հարցերին: Դեսպանի փաստաբան Ռոբերտ Լուսկինի փոխանցմամբ, Սոնդլանդը ստիպված է ենթարկվել պետական դեպարտամենտի կարգադրությանը:

«Ես կցանկանայի, որ դեսպան Սոնդլանդը գնա Կոնգրես և ցուցմունք տա, բայց, դժբախտաբար, նա այնտեղ ստիպված կլինի պատասխանել ամբողջովին վարկաբեկված կեղծ դատարանի հարցերին, շինծու կառույց, որը խլել է հանրապետականների իրավունքները, որը հանրությանը զրկել է իրական փաստերն իմանալու հնարավորությունից»,- Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ