Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանն ասել է, որ Ամուլսարի մասով գործընթացներ են լինելու

Փաշինյանն ասել է, որ Ամուլսարի մասով գործընթացներ են լինելու
09.10.2019 | 12:38

«Ժողովուրդը» գրում է․«Նախօրեին ՀՀ վարչապետը 3 ժամանոց փակ գաղտնի հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ: Թեև պաշտոնապես հայտարարվեց, որ խոսվել է Ամուլսարի, ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների, ԵԱՏՄ համաժողովի, ներքաղաքական հարցերի և ՍԴ նախագահի ապագայի մասին, դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Նախ տեղեկացանք, որ վարչապետին հարց տալու հերթագրվողները շատ են եղել, դրա համար 2 ժամ նախատեսված նիստը 3 ժամից ավել է տևել: Փաշինյանն ասել է, որ առաջիկայում Ամուլսարի մասով գործընթացներ են լինելու, և պատգամավորները պետք է խոր ուսումնասիրեն խնդիրը, համախմբվեն ու միասնական տեսակետ հայտնեն: Խոսվել է, որ ՀՀ ոստիկանական համակարգը պետք է գլխիվայր շուռ տալ, քաղաքային ոստիկանություն հիմնել, բաշխել պատասխանատվությունը, որ ոստիկանապետի ձեռքում կենտրոնացած չմնա ողջ համակարգը: Այս մասով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Արդարադատության նախարարության հետ համատեղ կաշխատի: Իսկ Հրայր Թովմասյանի մասով կարծիքներ են հնչել, որ նա շուտով հրաժարական կտա»:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ