Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել
09.10.2019 | 12:40

«Փաստը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի մոտ մի քանի անգամ բարձրացվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցը: Թեման կապված է եղել այս կամ այն խնդրում շոշափելի բացթողումների հետ, որոնց կապակցությամբ խնդիրներ են ծագել մեր միջազգային գործընկերների հետ: Մեր աղբյուրների պնդմամբ, այս օրերին հարցը կարծես նորից օրակարգ է եկել, քանի որ վարչապետը պարզապես զայրացած է Արցախյան հարցի հետ կապված զարգացումների ու հատկապես Ռուսաստանի դիրքորոշումների առումով։


Օրերս «Վալդայ» ակումբի հերթական քննարկման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ բավական անսպասելի ու կոշտ հայտարարությամբ՝ նշելով, թե «ԼՂՀ բանակցային գործընթացը մտնում է փակուղի»: Հիշատակելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», Լավրովը փաստացի հասցեական մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին: Ընդ որում, երևի թե առաջին անգամ: Մեր աղբյուրների պնդմամբ, այս հայտարարությունից հետո զայրացած Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել ԱԳ նախարարի պաշտոնից, քանի որ պատշաճ աշխատանք չի կատարվել Ռուսաստանի հետ և լիարժեքորեն չի ներկայացվել վերոնշյալ հայտարարության իմաստն ու ընդհանրապես Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումները: Ի վերջո, նորություն չէ, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը խափանել ու պատերազմատենչ հռետորաբանությամբ մշտապես աչքի է ընկել Ադրբեջանը»:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ