Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը դեմ է Թրամփի պաշտոնանկությանը

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը դեմ է Թրամփի պաշտոնանկությանը
09.10.2019 | 14:04

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության լուրջ հիմքեր չի տեսնում: Հարցումն իրականացրել է Wall Street Journal-ը՝ NBC հեռուստաալիքի հետ համատեղ: Հարցվածների 24 տոկոսը նշել է, որ Կոնգրեսն արդեն բավարար ապացույցներ ունի նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: 31 տոկոսն ասել է, որ օրենսդիրները դեռ պետք է պարզեն` Թրամփին պաշտոնանկ անելու պատճառներ կան, թե ոչ, 39 տոկոսը նշել է, որ հավաքված տեղեկություններն անբավարար են, նախագահը պետք է պաշտոնավարի մինչև հաջորդ ընտրություններ:


Մեկ այլ սոցհարցման ընթացքում մարդկանց խնդրել են պատասխանել հարցին՝ հեռացնել Թրամփին պաշտոնից, թե ոչ: Հարցվածների 41 տոկոսը կողմ է պաշտոնանկությանը, 49 տոկոսը՝ դեմ:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ