Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սպիտակ տունը հակասահմանադրական է անվանել Թրամփի պաշտոնանկության գործընթացը

Սպիտակ տունը հակասահմանադրական է անվանել Թրամփի պաշտոնանկության գործընթացը
09.10.2019 | 14:09

Սպիտակ տունը հրաժարվել է համագործակցել Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատների հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը՝ գրում է Politico-ն: Նրա խոսքով՝ նախագահի անունից նրա իրավախորհրդատու Փեթ Չիպոլոնեն նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Կոնգրեսի կոմիտեների ղեկավարներին: Նամակում ասված է, որ Թրամփի դեմ դեմոկրատների հետաքննությունը որևէ սահմանադրական հիմք չունի: «Նրանք խախտում են քաղաքացիական ազատություններն ու իշխանությունների տարանջատման սկզբունքը, գործադիրի ներկայացուցիչներին սպառնում պատժով՝ իրենց սահմանադրական իրավունքներն ու իրավասությունները պաշտպանելու համար»,-ասել է Գրիշեմը: Նա հավելել է, որ այդ ամենը հակասահմանադրական է, այդ պատճառով Սպիտակ տունը չի մասնակցի այդ «քաղաքական թատրոնին»:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ

ŤĹ â€™Ă©Ë†Â§/videos">Տեսանյութ
  • Այլ
  • 19.04.2024