Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների մանդատը

Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների մանդատը
09.10.2019 | 14:17

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը՝ գրում է «Անադոլու»-ն: Փաստաթղթում, որը ներկայացվել է խորհրդարանին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակագրությամբ, ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են մնալ վտանգի տակ և դա հարվածում է ազգային անվտանգությանը: «Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը, սակայն մեկ այլ տեսանկյունից էլ պետք է նշենք, որ Իրաքում և Սիրիայում շարունակում են գործել ահաբեկչական-անջատողական «Քրդական աշխատավորական կուսակցության» ուժերը, որոնք սպառնալիք են տարածաշրջանի և մեր երկրի ազգային անվտանգության համար»,- նշվել է հուշագրում: Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիան ռազմական գործողությունները սկսում է՝ ելնելով ազգային անվտանգության հարցից և տարածաշրջանում ահաբեկչության վերացման խնդրից: Նախագահը պահանջում է Սահմանադրության 92-րդ կետի հիման վրա մեկ տարով երկարաձգել ռազմական գործողությունների մանդատի ժամկետը, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 30-ից:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ