Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանը զորավարժություններ է սկսել Թուրքիային սահմանամերձ շրջանում

Իրանը զորավարժություններ է սկսել Թուրքիային սահմանամերձ շրջանում
09.10.2019 | 20:33

Իրանի բանակը նախապես չհայտարարված զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիսարևմտյան՝ Թուրքիային սահմանամերձ շրջանում: ISNA գործակալությունը հաղորդում է, որ զորավարժություններում ընդգրկված են արագ արձագանքման զորամիավորումներ, հարձակողական բրիգադներ և ուղղաթիռներ: Զինծառայողների քանակի մասին չի հաղորդվում: Պետական հեռուստաընկերությունը միայն հաղորդել է, որ զորավարժությունների հրամանատարը Իրանի բանակի գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին է:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ