«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իրանի նախագահը Թուրքիային զսպվածության կոչ է արել

Իրանի նախագահը Թուրքիային զսպվածության կոչ է արել
09.10.2019 | 20:34

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Սիրիայի հյուսիս ներխուժելու գործողությունից: «Մենք բաց ասում ենք, որ Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում անվտանգություն ապահովելու միակ լուծումը սիրիական բանակի ներկայությունն է»՝ հայտարարել է Ռոհանին: «Մեր բարեկամական և եղբայրական հարևան Թուրքիային մենք հորդորում ենք ավելի համբերություն և զսպվածություն ցուցաբերել, վերանայել իրենց ընտրած ուղին և որոշումը», - ասել է Ռոհանին: Նա պնդել է, որ ամերիկյան զորքերը պետք է հեռանան տարածաշրջանից, և սիրիացի քրդական ուժերը պետք է աջակցեն սիրիական բանակին:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ