Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էկվադորի կառավարությունը լքել է մայրաքաղաքը

Էկվադորի կառավարությունը լքել է մայրաքաղաքը
09.10.2019 | 20:35

Էկվադորում գրեթե մեկ շաբաթ շարունակվող զանգվածային ցույցերի պատճառով կառավարությունը մայրաքաղաք Կիտոյից տեղափոխվել է այլ քաղաք: Ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերն ու խորհրդարանը: Շրջափակումները վերացնելու նպատակով Էկվադորի նախագահ Լենին Մորենոն կառավարական շենքերին հարող շրջաններում պարետային ժամ է սահմանել: Ուժայինները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Զանգվածային ցույցերի պատճառը վառելիքի գների կրկնակի թանկացումն է, երբ կառավարությունը դադարեցրեց վառելիքի շուկայի սուբսիդավորումը: Մորենոն հայտարարել է, որ այդ քայլը անհրաժեշտ է՝ զսպելու ֆինանսական ահռելի դիֆիցիտը, որն առաջացել է նախկին իշխանությունների ձախակողմյան քաղաքականության պատճառով: Էկվադորը Արժույթի միջազգային հիմնադրամից բազմամիլիարդանոց վարկեր է վերցրել, ու հիմա կառավարությունը կրճատում է պետական ծախսերն ու սուբսիդավորումները: Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը: Մորենոն ընտրվել է 2,5 տարի առաջ: Երեկ երեկոյան նա հայտարարել է, որ հրաժարական չի տա և երկրի զարգացման համար ճիշտ որոշում է կայացվել: Կառավարությունն ասել է, թե բաց է ՄԱԿ-ի կամ Կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ բանակցությունների համար՝ հարթելու իրավիճակը:
Զանգվածային բողոքի ակցիաները Լենին Մորենոն համարել է հեղաշրջման փորձ, որ հրահրում են Էկվադորի նախկին նախագահը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նրա մեղադրանքները երկուսն էլ հերքում են:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ