ReAnimania 2019
 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
09.10.2019 | 20:38

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունին: Հանդիպումը կայացել է չինական կողմի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու ժողովրդների ջերմ և բարեկամական հարաբերությունները, շփումների բարձր մակարդակը և հույս հայտնել, որ փոխգործակցությունը հետագայում առավել կամրապնդվի: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր շնորհավորանքներն է փոխանցել դեսպանին օրեր առաջ նշված Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, այդ շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին:

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao