Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հինգ նախարար կարող է հեռանալ Brexit-ի պատճառով

Հինգ նախարար կարող է հեռանալ Brexit-ի պատճառով
09.10.2019 | 20:39

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հինգ անդամ կարող է լքել պաշտոնն առանց Brexit-ի պայմանների շուրջ գործարքի ԵՄ-ից երկրի դուրս գալու աճող սպառնալիքի ֆոնին՝ գրել է The Times-ը՝ հղում անելով նախարարների կաբինետի՝ անունները չնշված անդամների: Խոսքը Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթի, թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների և սպորտի նախարար Նիկ Մորգանի, արդարադատության նախարար Ռոբերտ Բաքլենդի, առողջապահության և սոցիալական գործերի նախարար Մեթ Հենքոքի և Անգլիայի ու Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսի մասին է: Նրանց պաշտոնաթողության հարցն ի հայտ է եկել նախարարների կաբինետի հանդիպումից հետո, որտեղ նախարարները Ջոնսոնին հայտնել են 1998-ի Բելֆասթի համաձայնագրի խախտման լուրջ ռիսկի մասին, որը վերջ դրեց Հյուսիսային Իռլանդիայում բազմամյա հակամարտությանը, նաև իրենց մտահոգություններն են հայտնել Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի վերաբերյալ: Բրիտանական կառավարության մեկ այլ անդամ «The Times»-ին հայտնել է, որ «շատ մեծ թվով օրենսդիրներ կլքեն թորիների կուսակցությունը, եթե Ջոնսոնը համընդհանուր ընտրություններում իր ռազմավարության հիմք ընդունի ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը: Պահպանողականները պնդել են, որ իրենց համար «շատ դժվար» կլինի մնալ այն կառավարության կազմում, որը տրամադրված է ԵՄ-ից դուրս գալ առանց գործարքի:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ