Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դիվանագիտական սկանդալ Թուրքիայի և Իտալիայի միջև

Դիվանագիտական սկանդալ Թուրքիայի և Իտալիայի միջև
09.10.2019 | 20:57

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հիմնադիր Աբդուլահ Օջալանին շնորհվել է Իտալիայի Պարմա շրջանի Բերչետո քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայիանին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, դեսպանին բողոքի նոտա է տրվել:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ