ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան սկսեց ռազմական գործողությունը Սիրիայում

Թուրքիան սկսեց ռազմական գործողությունը Սիրիայում
09.10.2019 | 21:01

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունն սկսվել է՝ հայտնում է Անադոլու գործակալությունը: Conflict News-ը հայտնում է, որ սիրիական Ռաս ալ-Այն քաղաքում պայթյուններ են որոտացել: Թուրքական լրատվամիջոցները նաև կադրեր են հրապարակել քաղաքի օդային ռմբակոծությունից:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ