Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գախարիա. Ադրբեջանի և Վրաստանի միջև չլուծվող խնդիրներ չկան

Գախարիա. Ադրբեջանի և Վրաստանի միջև չլուծվող խնդիրներ չկան
10.10.2019 | 11:54

«Վարչապետի պաշտոնում իմ առաջին այցը Ադրբեջան պատահական չէ: Մենք համոզված ենք, որ այս այցով ևս մեկ անգամ մեր բարեկամներին ու թշնամիներին ապացուցում ենք, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, որոնք չեն կարող լուծվել եղբայրաբար ու բարեկամաբար», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպմանը ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հիմնական ուղղություններն ու տարածաշրջանային նշանակություն ունեցող համատեղ ծրագրերը: Հաջորդ շաբաթ նախատեսված է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան:

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ