Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արա Վարդանյան. Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. պայքարելու եմ մինչև այս աբսուրդին վերջ տրվի

Արա Վարդանյան. Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. պայքարելու եմ մինչև այս աբսուրդին վերջ տրվի
10.10.2019 | 11:55

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի ընկերներ, ժողովրդավարության, խոսքի ազատության և իրավունքի գերակայության լոզունգներ հրամցնող իշխանությունն իրականում գնում է ճիշտ հակառակ ճանապարհով: Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանումից հետո սրանք անցել են մերոնքի ու ձերոնքի բաժանմանը: «Մերոնքի» համար ապահովված է ամենաթողություն, իսկ «ձերոնքի» համար՝ ապօրինի հետապնդումներ և անազատություն:
Մենք հիմա բռնապետության ռեժիմին ենք անցնում, երբ առանց հիմնավոր ապացույցների մարդուն զրկում են ազատությունից: Իրենց թվում է, թե դրանով կարողանալու են լռեցնել իրենց «դուխով» գլխարկի տակ չմտնողներին, բայց չարաչար սխալվում են: Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել: Առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում և պայքարելու եմ մինչև այս աբսուրդին վերջ տրվի։ Սա պարզունակ քայլ է՝ ինձ լռեցնելու համար: Իրենք չեն հասկանում, որ բերդապետության ու բռնապետության պայմաններում կալանավորված լինելը ոչ թե պատիժ է, այլ հպարտություն: Ես երբեք մեկ լումայի վնաս չեմ տվել պետությանը: Արել եմ ճիշտ հակառակը՝ ձգտելով օգտակար լինել մեր հայրենիքի շենացմանը։ Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կգա։
ԱԱԾ-ն ինձ անօրինական ձևով առաջին ամգամ շուրջ մեկ տարի առաջ ձերբակալեց։ Ձերբակալման համար չկար որևէ հիմք։


Ի դեպ, այս ընացքում ի հայտ են գալիս մարդիկ, որոնք ուղղակի գետնով են տալիս մեր իրավապահ մարմինների պատիվը։ Ես այս ամենին այլ հայացքով եմ նայում ու պատկերացրեք, որ առողջ բան եմ գտնում այս ապօրինությունների մեջ: Մարդիկ ինքնաբացահայտվում են ու շատ շուտով պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ:
Հարգելի՛ ընկերներ, ձեզ պինդ պահեք, ամեն ինչ դեռ առջևում է»:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ