Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աղվան Վարդանյանը` Վիտալի Բալասանյանի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի արձագանքի մասին

Աղվան Վարդանյանը` Վիտալի Բալասանյանի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի արձագանքի մասին
10.10.2019 | 11:58

Վիտալի Բալասանյանի կյանքն ու գործը եղել է և է հանուն հայկականության՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքին` Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։

«Այսօր էլ Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է նրանց, ում կիսատ կյանքն ու գործը ահաբեկչություն է հայկականության դեմ: Ձեր ասած փոքր մարդը դրանցից է: Մի կողմում Արցախի հերոսն է, մյուս կողմում` դասալիք: Մնացյալի դատավորը ժամանակն է: Ժամանակը ջնջում է փոքրերին»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ