Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գերմանիան դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Գերմանիան դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում
10.10.2019 | 12:00

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, հայտնում է En Son Haber կայքը:
«Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության շրջանակում թուրքական F-16 կործանիչները մեկնել են Դիարբեքիրի ավիաբազայից:


Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է. «Թուրքիան այս քայլերով նպաստում է տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը»: Հայկո Մաասը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով:

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ