Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ կանաչ լույս չի վառել

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ կանաչ լույս չի վառել
10.10.2019 | 12:02

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում ԱՄՆ-ը Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել: «Դա բացարձակ սուտ է: ԱՄՆ-ը Թուրքիայի առաջ կանաչ լույս չի վառել: Հիշեք, թե որն է մեր խնդիրը Սիրիայում: Մենք եկանք այնտեղ, քանի որ մարդկանց սպանում էին, այրում, ոչնչացնում, պահում վանդակների մեջ: Մենք մեր նախաձեռնությանը հավատարիմ ենք»,- ասել է Պոմպեոն: Անդրադառնալով ռազմական գործողությունից առաջ Սիրիայի հյուսիսից ԱՄՆ զինվորականներին դուրս բերելուն, Պոմպեոն նշել է, որ իրենք պաշտպանում են իրենց քաղաքացիներին ահաբեկչական վտանգից:

Դիտվել է՝ 256

Մեկնաբանություններ