«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին
10.10.2019 | 12:03

Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային գործողություններ ծավալել Սիրիայում ըստ համաձայնագրի, որ երկու երկրների միջև կնքվել է 1998-ին` Ադանայում: «Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքների օգտագործմանը, այն չի պատկանում ԱՄՆ-ին: Այն միջազգային տարածություն է, սիրիական օդային տարածությունն է: Եվ քանի որ այն ԱՄՆ-ին չի պատկանում, օգտագործման հարցը որոշվում է ռեժիմով: ԱՄՆ-ը Սիրիայում է ոչ ռեժիմի որոշմամբ, իսկ մենք ունենք համաձայնագիր, որն Անկարան ու Դամասկոսը կնքել են Ադանայում: Ըստ համաձայնագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում քրդական աշխատավորական կուսակցության դեմ, մեր զինված ուժերն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը:


Թուրքիայի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, որ եթե Անկարան չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, ինքը «կկործանի» Թուրքիայի տնտեսությունը: «Այդ բառերն ընկալում եմ որպես հայտարարություն, որ արվում է որոշակի շրջանակներում լարվածությունը կանխելու համար: Փաստը, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին հետ է կանչում, ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական մտադրությունը: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ հանդես չի գա»,- ասել է Էրդողանը` հույս հայտնելով, որ նոյեմբերի 13-ին, ամեն դեպքում, Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին:

Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ