Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը և Ջոնսոնը մտահոգ են

Թրամփը և Ջոնսոնը մտահոգ են
10.10.2019 | 12:07

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից եւ գտնում են, որ կարող Է հումանիտար աղետ հրահրել տարածաշրջանում՝ ասված Է ԱՄՆ-ի նախագահի հետ Ջոնսոնի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ՝ «Ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջան թուրքական ներխուժման եւ տարածաշրջանում հումանիտար աղետի վտանգի կապակցությամբ»:


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբն ասել էր, որ «միակաողմանի ռազմական գործողություններ սկսելով»՝ Անկարան կարող է ապակայունացնել իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ ի չիք դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ