Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արման Թաթոյանի հայտարարությունը

Արման Թաթոյանի հայտարարությունը
10.10.2019 | 12:08

Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում։ Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է արվում կամ ում է ուղղված։


Դրանք վտանգում են մարդու իրավունքների համակարգը երկրում և խաթարում համերաշխությունը հասարակությունում։ Առանց այդ էլ վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել։
Բոլորս պետք է մեր օրինակով նպաստենք համերաշխությանը, իսկ հանրային, այդ թվում՝ քաղաքական, ու հասարակական գործիչները պետք է հրապարակային խոսքում զերծ մնան ցանկացած այնպիսի ձևակերպումից, որը կարող է ընկալվել որպես բռնություն, բռնության սպառնալիք կամ անգամ բռնության հավանականություն և առաջացնել լարվածություն։
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ