Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հովհաննես Իգիթյանին

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հովհաննես Իգիթյանին
10.10.2019 | 12:10

«Ժողովուրդը» գրում է. «50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։ Դեռևս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, և ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Հայկական կողմը դիլեմայի առջև է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին: Մեր տեղեկություննեով` թիմում երկարատև քննարկումների ընթացքում Իգիթյանը դժգոհել է, թե իրեն պատվիրակությունից հեռացնելով` սև բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա, և դա պարզապես իր վաստակի խարանը կդառնա: Թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին էլ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»»։

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ