Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես «Թեղուտը» անցավ ՎՏԲ բանկի հաշվեկշռին

Ինչպես «Թեղուտը» անցավ ՎՏԲ բանկի հաշվեկշռին
10.10.2019 | 12:11

«Ժամանակը» գրում է. «Շուտով կլրանա 1 տարին, որ «Թեղուտ» հանքավայրը չի աշխատում։ Այն կանգնեցվեց պոչամբարի պատվարի վնասվածքի պատճառով, վնասի հետևանքով անհնար դարձավ 380 միլիոն դոլար վարկը մարելը ՎՏԲ բանկին, և հանքը անցավ բանկի հաշվեկշռին։ Առաջիկայում կանդրադառնանք 380 միլիոն դոլար վնասի հավաստիությանը, սակայն մինչ այդ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, այդ վնասը «ձևավորել-օրինականացրել» է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հաշվապահական ընկերությունը։ Անանյանը կատարելով նախորդ իշխանությունների տնտեսական անվտանգության երաշխավորի ֆունկցիան՝ բարեհաջող տապալում է տնտեսական հեղափոխությամբ ակնկալվող արդյունքները, երբ, օրինակ, օգոստոսի բյուջեի մուտքերն արդեն 9 միլիարդ դրամով պակաս էին, քան հուլիսին»։

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ