Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները կկանչվե՞ն ԱԳՆ

Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները կկանչվե՞ն ԱԳՆ
10.10.2019 | 12:15

«Հրապարակը» գրում է. «ՍԴ նախագահը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ` Գերմանիայի, Չինաստանի: Ավելի վաղ նման հանդիպումից հետո ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ` բացատրություն տալու:

Գերմանիայի դեսպանի այցը, ասացին, քաղաքավարական է եղել: ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները նույնպես հրավիրվեն ԱԳՆ՝ պատասխան տալու։ Խոսնակը հայտնեց․ «Որքան որ ես տեղյակ եմ, այս պահին որեւէ հանդիպում չի նախատեսվում»։ Իշխանությունում այս օրերին շունչները պահած սպասում են` ՍԴ-ն վարույթ կվերցնի՞ իրենց օրինագիծը, թե՞ ոչ: Մեր աղբյուրները փոխանցում են` 2 տարբերակն էլ հնարավոր է: 7-օրյա ժամկետ կա։ Մերժման պատճառ կարող է լինել, եթե «գործն» անհիմն է, ժամկետային ու պրոցեդուրային խախտումներ կան: Իսկ ճնշումներ կա՞ն իշխանություններից ՍԴ անդամների վրա. «Տեսանելի բան այս պահին չկա, դեռ նորմալ մթնոլորտ է»:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ