Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սիրիայում ռազմական գործողության առաջին օրը Թուրքիայի ՊՆ-ն բարեհաջող է համարում

Սիրիայում ռազմական գործողության առաջին օրը Թուրքիայի ՊՆ-ն բարեհաջող է համարում
10.10.2019 | 23:47

Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններին թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծություններին հետևել է ցամաքային զորքերի ներխուժումը: Դեռ երեկ քրդական կազմակերպությունները հայտնեցին, որ թուրքական ավիահարվածներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել, երկու տասնյակ մարդ վիրավորվել է: Սահմանամերձ վայրերի բնակիչները շտապում են հեռանալ ռազմական գործողությունների շրջանից:


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողության առաջին օրը բարեհաջող է համարել՝ նախանշված թիրախները ոչնչացվել են, գործողությունը ընթացքի մեջ է: Թուրքիայի ռազմական օդանավերը և հրետանին հարվածել են ավելի 180 թիրախների, գյուղական Ղամըշլու և Դերիկ շրջաններին: Ղամըշլիում ավիահարվածների թիրախն էր բանտը, որտեղ բանտարկված են «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների զինյալները: Սիրիացի քրդերի տեղական իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիան ակնհայտորեն փորձել է օգնել ահաբեկիչներին բանտից փախչելու համար: Ըստ թուրքական կողմի տեղեկատվության՝ գիշերը թուրքական ուժերը սահմանամերձ սիրիական Թել Աբյադ քաղաքում 7 կիլոմետր առաջ են անցել:
Քրդերից և արաբներից կազմված Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) հայտարարել են, որ սահանամերձ գյուղերում ծանր բախումներ են: Երեկ նրանք դիմել էին միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Անկարայի ռազմական գործողությունը կհանգեցնի հումանիտար աղետի, «Իսլամական պետության» վերակենդանացմանը: Միջազգային կոալիցիային և ՄԱԿ-ին նրանք կոչ են արել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի ստեղծել:


2016-ից մինչ հիմա Սիրիայի տարածքում Թուրքիան երկու լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել: Որպես այս նոր գործողության նպատակ Թուրքիան հայտարարում է իր սահմաններին ահաբեկչական սպառնալիքի վերացումն ու անվտանգության գոտու ստեղծումը: Թուրք-սիրիական ավելի քան 800-կիլոմետրանոց սահմանի զգալի մասը գտնում է քրդերի վերահսկողության տակ:

Տեսանյութ

Սիրիայում ռազմական գործողության առաջին օրը Թուրքիայի ՊՆ-ն բարեհաջող է համարում (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 282

Մեկնաբանություններ