Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը արդարացնում է Թուրքիայի գործողությունը Սիրիայում և մերժում միջազգային քննադատությունը

Էրդողանը արդարացնում է Թուրքիայի գործողությունը Սիրիայում և մերժում միջազգային քննադատությունը
10.10.2019 | 23:48

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը արդեն 109 ահաբեկիչ է չեզոքացրել, նկատի ունենալով քուրդ զինյալներին:


Նա մերժել է Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ միջազգային քննադատությունը, նորից պնդելով, որ գործողության նպատակը Թուրքիայի սահմաններին ահաբեկչության վերացումն է: Նա ասել է, որ այդ շրջաններում անվտանգության գոտի է ձևավորվելու, որտեղ բնակեցվելու են սիրիացի փախստականները: Էրդողանը սպառնացել է Եվրոպային՝ ասելով, թե փախստականների դիմաց կբացի դռները դեպի եվրոպական երկրներ և հայտարարել, թե Եվրամիությունը չի կարող Թուրքիայի գործողությունը որակել հարձակում: Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Բելգիայի և Լեհաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստում, դռնփակ քննարկելու է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:


Արաբական լիգան, որը բաղկացած է 22 երկրից, հոկտեմբերի 12-ին Կահիրեում արտահերթ նիստ է անցկացնելու:
Հեռուստաուղերձում Էրդողանը Եվրամիությանը նախազգուշացրել է, որ իրենց գործողությունները ապօրինի ներխուժում ճանաչելու դեպքում Թուրքիան կբացի Եվրամիության երկրների հետ սահմանային անցումները` թույլատրելով «ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների մուտքը դեպի Եվրոպա»: Նա կոշտ քննադատության է ենթարկել Եգիպտոսին՝ նախագահին անվանելով «մարդասպան, որը ոչնչացրել է երկրում ժողովրդավարությունը», իսկ Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար:


Նախօրեին Անկարայի նախաձեռնած ռազմական գործողության արդյունքում, ինչպես հայտնում են թուրքական իշխանությունները, Սիրիայի հյուսիսում վերահսկողության տակ են վերցրել 10 բնակավայր:

Դիտվել է՝ 198

Մեկնաբանություններ