ReAnimania 2019
 

Վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
10.10.2019 | 23:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Փաշինյանն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:


ՀՀ-ում Իրանի դեսպանը նշել է, որ իր հետագա գործունեության ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ գործակցությունը կայուն զարգանում է, մեծապես նպաստել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան և Իրանի նախագահի այցը Հայաստան, որոնց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը դինամիկ ընթանում է: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի և անելիքների վերաբերյալ:

Դիտվել է՝ 97

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao