Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքական ներխուժմանն ընդառաջ հայ ընտանիքները հեռացել են Թել Աբյադից

Թուրքական ներխուժմանն ընդառաջ հայ ընտանիքները հեռացել են Թել Աբյադից
10.10.2019 | 23:52

Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկում Թել Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը հեռացել են և ցամաքային ճանապարհով տեղափոխվում են Հասակե քաղաք՝ ասել է ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը: Նրա խոսքով, հայերը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում հիմնականում բնակվում են Կամիշլի քաղաքում, որտեղ այս պահին կա 400-420 ընտանիք, կամ մոտ 3 հազար հայ: «Կամիշլին երեկ մեկ անգամ ենթարկվել էր հրթիռակոծության, բայց Կամիշլիի հիմնական մասը գտնվում է Սիրիայի իշխանությունների տիրապետության տակ, այնպես որ չեմ կարծում, որ թուրքական ներխուժումը հասնի մինչև սիրիական իշխանությունների տիրապետության տակ գտնվող շրջաններ», - նշեց Մելքոնյանը: -Դամասկոսում մեր դեսպանությունը մշտական կապի մեջ է համայնքի ղեկավարության հետ, և նրանք այս պահին տարհանման ցանկություն չունեն»: Հաշվի առնելով զարգացումների անկանխատեսելի բնույթը, Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը մշակում են բոլոր հնարավոր տարբերակները, և եթե տարհանման անհրաժեշտություն առաջանա, կկատարվի:

Դիտվել է՝ 252

Մեկնաբանություններ