Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը պահանջել է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Իրանը պահանջել է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից
10.10.2019 | 23:53

Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից և դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում: «Իրանի ԱԳՆ-ն, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ, և ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը և բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման և Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը», - ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Թեհրանում նաև ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, և հիշեցրել են, որ Թեհրանը դեմ է Անկարայի գործողությանը:

Դիտվել է՝ 227

Մեկնաբանություններ