ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ռուսաստանը զսպվածության կոչ է արել Սիրիայում տիրող հակամարտության բոլոր կողմերին

Ռուսաստանը զսպվածության կոչ է արել Սիրիայում տիրող հակամարտության բոլոր կողմերին
10.10.2019 | 23:55

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է. «Մենք ըմբռնումով ենք մոտենում Անկարայի մտահոգությանը ազգային անվտանգության հարցի շուրջ, սակայն կան հիմնական միջազգային իրավարար նորմեր, որոնք ընկած են ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում խաղաղության վերականգնման հարցով համատեղ ջանքերի հիմքում»: Նա հավելել է, որ նախևառաջ «դա հարգանքն է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ»:


«Հաշվի առնելով գործողությունների սկիզբը՝ մենք կարևոր ենք համարում, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վնաս չհասցնեն քաղաքական կարգավորմանը և քաղաքական գործընթացի կարգավորմանը»: Նա ընդգծել է, որ «անփույթ» գործողությունները չպետք է խոչընդոտեն Սահմանադրական հանձնաժողովի նիստի անցկացմանը, որը նշանակված է հոկտեմբերի 29-ին:


Պատասխանելով հետագա կապի մասին հարցին՝ Ուշակովը նշել է, որ կողմերը պայմանավորվել են նոր հեռախոսազրույց անցկացնել՝ ըստ անհրաժեշտության։

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ