Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 13 200 եվրո վճարել ՀՀ քաղաքացի Դավիթ Մաթևոսյանին

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 13 200 եվրո վճարել ՀՀ քաղաքացի Դավիթ Մաթևոսյանին
10.10.2019 | 23:57

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 1960-ին ծնված Երևանի բնակիչ Դավիթ Մաթևոսյանին, որը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու արդյունքում։


Ոստիկանության աշխատակիցներ Հ. Կ.-ի և Է.Կ.-ի կազմած «Դավիթ Մաթևոսյանի ձերբակալման մասին արձանագրության» համաձայն՝ Մաթևոսյանն Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին 2008-ի մարտի 1-ի առավոտյան ժամը 8.50-ին՝ ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Երկու ոստիկանների ցուցմունքներով Մաթևոսյանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել, որից հետո դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Մաթևոսյանի բողոքի համաձայն՝ ինքը չի ունեցել արդար դատավարություն, քանի որ խախտվել է իր՝ գործով վկաների և իրեն ձերբակալելու պահին նրա հետ եղած անձանց լսելու իրավունքը, որոնք կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի պնդումը։
Եվրոպական դատարանը, անդրադառնալով հետևյալ հարցերի շրջանակին՝ 1. երաշխավորվե՞լ է արդյոք դիմողի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքը, 2. դիմողի նկատմամբ մեղադրանքը և հետագա դատապարտումը հանդիսացե՞լ են միջամտություն նրա կարծիք արտահայտելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին, 3. դիմողի հետապնդումը և դատապարտումը չի՞ եղել արդյոք խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա, եզրակացրել է, որ.
1. Տեղի է ունեցել դիմումատուի գործով դատաքննության արդարության վերաբերյալ Մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (արդար դատավարության իրավունք),
2. Տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդված խախտում (խաղաղ հավաքների անցկացման իրավունք):
Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամիսների ընթացքում դիմումատուին վճարի 13 200 եվրո՝ կրած բարոյական վնասի համար:

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ